«Wednesday»-ը դարձել է Netflix-ի բոլոր ժամանակների երրորդ ամենաշատ դիտված անգլալեզու նախագիծը
ՄշակույթԹողարկվելուց ընդամենը երկու շաբաթ անց Թիմ Բարթոնի «Wednesday»-ը ընդգրկվել է Netflix հոսքային ծառայության ամենահայտնի անգլալեզու նախագծերի լավագույն տասնյակում, գրում է Variety-ն։
Նոյեմբերի 23-ին կայացած պրեմիերայից ի վեր այն դիտվել է ընդհանուր 752,5 միլիոն ժամ՝ այն դարձնելով երրորդ ամենաշատ դիտված անգլալեզու նախագիծը Netflix հոսքային ծառայության պատմության մեջ: Առաջին տեղում «Stranger Things»-ի չորրորդ եթերաշրջանն է, որը 28 օրվա ընթացքում դիտվել է 13,5 միլիարդ ժամ, իսկ երկրորդը «Monster: The Jeffrey Dahmer Story»-n` 856,2 միլիոն ժամով: