Գնահատել ճիշտ արժեքները՝ ի շահ Հայաստանի
ՎերլուծականԼեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանին Հայաստանում բոլորն են ճանաչում։ Օլիմպիական երկու ոսկի և մարմնամարզիկների սերունդներ Հայաստանին տված Ազարյանը համեստության և մտավորականության իսկական մարմնացում է, հայ ժողովրդի լավագույն հատկանիշների կրողը։
Եվ լեգենդար այդ մարդու մեծարումն արժեք է, նաև օրինակ, թե ինչպես պետք է գնահատել մեծ վաստակ ունեցող մարդկանց։ Օրեր առաջ Երևանում բացվեց Ազարյանի կիսանդրին՝ իր անունը կրող մարմնամարզության դպրոցի առջև։ Իշխանության պատասխանատուները մեկը մյուսի ետևից գալիս, լուսանկարվում էին, գովեստի խոսքեր ձոնում, բայց հանրությունը հրաշալի գիտի, թե ով է նախաձեռնության հեղինակը, ով է՝ մարզիկի կյանքի օրոք նրա վաստակի իրական գնահատողը։
Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ է սպորտի կողքին, իր միջոցներով է աջակցում թե՛ անվանի մարզիկներին, թե՛ նոր սերնդին՝ Հայաստանի հաղթանակներն աշխարհում ամրագրելու համար։
Նրա միջոցներով ու նախաձեռնությամբ է հենց տեղադրվել Ալբերտ Ազարյանի կիսանդրին, նրա աջակցության շնորհիվ է, որ մարմնամարզության հայկական դպրոցը շաբաթներ առաջ ուրախության և հպարտության պահեր պարգևեց Հայաստանին, երբ հայ մարմնամարզիկներից մեկը Եվրոպայի չեմպիոն դարձավ, մյուսն էլ՝ երրորդ տեղը գրավեց։
Պետք ՝ գնահատել և լեգենդներին և այն մարդկանց, որ իրենց անձնական միջոցները չեն խնայում սպորտի զարգացման, ճիշտ արժեքներ քարոզելու ուղղութամբ, նպաստել, որ այդպիսի անձանց թիվն աճի, նրանց ջանքերը բազմապատկվեն՝ ի շահ Հայաստանի։
Աննա Նադոյան