Fitch-ը Ակբա բանկին շնորհել է «B+» վարկանիշ՝ կայուն հեռանկարով
ՀասարակությունՀեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) Ակբա բանկին շնորհել է «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» «B+» վարկանիշ՝ կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Գործակալությունը «B+» մակարդակում հաստատել է նաև բանկի կենսունակությունը:
Գործակալության հրապարակած զեկույցում նշված է, որ բանկն արժանացել է նման գնահատականի՝ շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության և իրացվելիության, ինչպես նաև բարենպաստ տնտեսական միջավայրի ստեղծման:
Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում ընդգծվում է ընթացիկ տարում բանկի ակտիվների որակի բարելավման և գործառնական շահույթի նշանակալի աճի մասին: Գործակալությունը նաև նշում է բանկի կապիտալիզացիայի բարձր մակարդակի մասին, որը զգալիորեն գերազանցում է կարգավորողի նվազագույն պահանջները, ինչն էլ հաստատում է բանկի կենսունակության բարձր մակարդակը:
Բանկը վրահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: