Նրա մեղեդին միշտ կապրի…
ՄշակույթԴեկտեմբեր ամիսը Երգի պետական թատրոնում շատ բուռն է անցնում: Թատրոնը երկար դադարից հետո իր դռները բացեց: Ներկայիս տնօրեն Մանե Գրիգորյանը անում է ամեն բան՝ շարունակելու հոր գործունեությունը: Բոլոր այն արտիստները՝ Շուշան Պետրոսյանը, Զարուհի Բաբայանը, Ալլա Լևոնյանը,Նունե Եսայանը և այլոք ,ովքեր իրենց առաջին քայլերը սկսել են Երգի պետական թատրոնից, դեկտեմբերի 1-ից հանդես են գալիս գեղեցիկ կատարումներով: Համերգների շղթան այս ամսով չի եզրափակվի: Կլինեն ներկայացումներ և մեծերի և փոքրիկների համար: Թե հանդիսատեսը, թե արտիստները մշտապես զգում են մաեստրոյի մեղեդին ու շունչը: Նրա մեղեդին խորն է՝ լեցուն նուրբ ակնարկներով: Նա մեր ազգի կենսագրության ու վարքի կենդանի արտացոլանքն է, գեղարվեստական համադրությունն ու բյուրեղացումը: Մարդ, ով շատերի համար ուղի հարթեց և դռներ բացեց նոր կյանքի: Յուրաքանչյուր մեղեդին աղոթք է , որը կարելի է, թե մտքում հյուսել, թե մրմնջալ շշուկով, թե արտասանել բարձրաձայն…