Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ» Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»


Իմ համոզմամբ՝ զինվորի առօրյայով, հոգսերով ապրող հրամանատարը չի կարող հեղինակություն չվայելել, հարգված չլինել

Հասարակություն

Հայոց ազգային բանակում քիչ չեն երիտասարդ, բայց արդեն մարտական ծանրակշիռ ճանապարհ անցած (2016 թ. ապրիլյան, 2020թ. 44-օրյա, 2022 թ. սեպտեմբեր 13-14-ի պատերազմներ) սպայական բարձր կոչումներ ունեցող զինվորականները: Նրանցից մեկը փոխգնդապետ Արամ Գևորգյանն է:

Այցեքարտի փոխարեն. Արամ Գևորգյանը ծնվել է 1985 թ. Կապանում, ավարտել է թիվ 27 գիշերօթիկ դպրոցը, այնուհետև զինվորական կրթություն ստացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ավարտելուց հետո նշանակվել է Կարմրաքարում տեղակայված հետախուզական գումարտակի դասակի հրամանատար, ծառայել մինչև 2017 թվականը, որից հետո տեղափոխվել է Գորիս, այնտեղի զորամասի հիմքի վրա հատուկ նշանակության ջոկատ ստեղծել: Փոխգնդապետի կոչման համար Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մասնակցել է դասընթացների, արժանացել համապատասխան կոչման: Նշանակվել է Մեղրիի գումարտակի հրամանատար, տասը ամիս անց նշանակվել ներկայիս զորամասի հրամանատար: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Փոխգնդապետ Արամ Գևորգյանը որդեգրել է մի սկզբունք. զինվորից ոչ մի մետր չկտրվել, զինվորի կյանքով ապրել. «20 տարուց ավելի ծառայում եմ, իմ ապրած օրն առանց զինվորի չեմ պատկերացնում: Մարտական գործողությունների ժամանակ զինվորը տեսել է ինձ իր կողքին, դրանից ավելի է գոտեպնդվել: Երբեմն ասել են՝ հրամանատար, քո տեղն այստեղ չէ, կարծում ես՝ չե՞նք կռվելու: Ես էլ ասել եմ, որ իրենց հետ ավելի ապահով եմ զգում, քան իրենցից մի քանի կիլոմետր հեռու: Իմ համոզմամբ՝ զինվորի առօրյայով, հոգսերով ապրող հրամանատարը չի կարող հեղինակություն չվայելել, հարգված չլինել: Երկու արու զավակ ունեմ, կերազեմ, որ զինծառայության զորակոչվելով՝ նրանք ինձ պես հրամանատար ունենան: Պարտաճանաչ զինվոր կա, դժվար դաստիարակվող, ինքնասածի, կարգազանց զինվոր էլ, պիտի բոլորին էլ հասկանաս, օրինակելի ծառայության դաշտ բերես: Սա է հրամանատարի ամենակարևոր առաքելությունը»:  

Փոխգնդապետը ներկայացնում է վերջին շրջանում իրենց կատարած գործերը՝ մարտական դիրքեր են տեղադրել, գետնատնակներ կահավորել, զինվորների և սպաների համար նպաստավոր պայմաններ ստեղծել: Այս համատեքստում երախտագիտություն է հայտնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենությանը (գլխավոր տնօրեն՝ Ռոման Խուդոլիյ) և «Աժդանակ» ՍՊ ընկերությանը, (տնօրեն՝ Գարիկ Ղազարյան):

Փոխգնդապետի հրամանատարությամբ զորամասը 44-օրյա պատերազմում տասը զոհ է տվել, 27 ծանր ու թեթև վիրավորներ: Այժմ զորամասի տարածքում խաչքար են կանգնեցնում նահատակված մարտական ընկերների հիշատակը հավերժացնելու համար…

Այժմ նրա հրամանատարությամբ զորամասի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում Սյունիքի արևմտյան սահմանում: Դիրքեր կան, որոնք ծովի մակարդակից 3000-3500 մետր բարձրության վրա են, որտեղ ձմռանը ձյան շերտի հաստությունը անցնում է երկու-երեք մետրից…

Ի դեպ, զորամասի տարածքում հանդիպեցինք զինվորի ծնողի: Որդու ծննդյան տարեդարձի առիթով ժամանել էր Գյումրիից: Կարճ զրույց ունեցանք զինվորի հոր հետ: Տպավորված էր թե՛ զորամասի հրամանատարության վերաբերմունքից, թե՛ որդու զինծառայության պայմաններից և ընդհանրապես զորամասում տիրող կարգապահությունից, զինվորների՝ սննդով ապահովվածությունից:

Երբ հրամանատարի հետ զրուցում էինք, նրա աշխատասենյակ ելումուտ էին անում նրա տեղակալները, զինակից ընկերները:

Ականջալուր եղանք հրամանատարի մասին ասված կարծիքներին:

Մայոր Արթուր Խաչատրյան (զորամասի շտաբի պետ):

Մեծ կամքի և ուժի տեր անձնավորություն է Գևորգյանը՝ օժտված հրամանատարական ընդգծված ունակություններով: Միշտ պատրաստ է իր առջև դրված մարտական առաջադրանքները կատարել, ինչն արտահայտվեց նաև ռազմական գործողությունների ժամանակ: Նրա հրամանատարությամբ զորամասում տիրող կարգ ու կանոնը պատշաճ մակարդակի վրա է. ռազմական գործողությունների ժամանակ ոչ մի զինվոր չի հրաժարվել իր առջև դրված առաջադրանքները կատարելուց: Իսկ առօրյայում փոխգնդապետ Գևորգյանն ընտանեկան օջախը պաշտող մարդ է, ընկերասեր անձնավորություն և իրավամբ հարգանք է վայելում թե՛ իր ենթակաների, թե՛ ընդհանրապես շրջապատի մարդկանց կողմից:

Մայոր Տիգրան Միրզոյան (հրամանատարի տեղակալ)

Մոսկվայի բարձրագույն հրամանատարական ինստիտուտն ավարտելուց հետո նշանակվել եմ Կարմրաքարի զորամասի հետախուզական դասակի հրամանատար: Վաշտի հրամանատարը փոխգնդապետ Արամ Գևորգյանն էր, միասին ծառայել ենք մինչև 2019 թվականը: Դրանից հետո տեղափոխվել եմ հատուկ նշանակության բրիգադ՝ «սպեցնազ», այնուհետև ծառայությունս շարունակել այս զորամասում: Արամ Գևորգյանը, որպես զինվորական, ունի առաջնորդի հատկանիշներ, միշտ ուսուցանել է կրտսեր ծառայակիցներին, թե՛ ծառայողական, թե՛ մեր ընտանիքների վերաբերյալ հարցերում միշտ օժանդակել է մեզ: Առօրյա կյանքում եղել է անշահախնդիր, միշտ պահել հավասարությունը: Սոցիալապես անապահով ընտանիքներից զորակոչված զինվորները միշտ իր տեսադաշտում են եղել: Մշտապես ամենածանր պահին ձեռք է մեկնել ծառայակցին: Սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված պատերազմի ժամանակ զբաղեցրել էինք մեր պաշտպանական շրջանները, հրամանատար Ա. Գևորգյանը, նկատելով, որ մեր զբաղեցրած հենակետերի առջև մարտական գործողություններ չկան, նախաձեռնություն է դրսևորել և դիմել վերադաս հրամանատարությանը՝ հնարավորության սահմաններում մեզ այնպիսի տարածք ուղարկելու, որտեղ իրադրությունն ավելի լարված է: Թող ինքնագովություն չլինի, մեր զորամասում, որի հրամանատարը փոխգնդապետ Արամ Գևորգյանն է, մարտական ոգին միշտ բարձր է: Իսկ դա արդյունք է այն բանի, որ մարտական պատրաստության պարապմունքները բարձր մակարդակով են անցկացվում:

Մայոր Ասլանյան (զորամասի թիկունքի պետ)

Մեր հրամանատարը զուսպ, աչալուրջ անձնավորություն է: Յուրաքանչյուր սպայի, զինվորի, պայմանագրայինի հոգեբանությանը խորամուխ, նրանց կարիքներին իրազեկ: Քաջատեղյակ է ամեն ինչից, լինի անձնական հարց, թե ծառայողական: Եթե մեկը նրան դիմում է որևէ հարցով, բացառված է, որ ասի՝ իրավասու չեմ այդ խնդիրը լուծել կամ իմ գործառույթների մեջ չի մտնում: Անում է ամեն ինչ, որ զինվորի ծառայությունը լիարժեք լինի: Զորամասի զինվորները մարտական հերթապահություն են անցկացնում բարձրադիր դիրքերում, որտեղ եղանակը դաժան է լինում ձմռան ամիսներին, և այս համատեքստում կասեմ՝  զինվորն ապահովված է ամեն ինչով՝ սկսած կոշիկներից, վերջացրած տաք գուլպաներով, հագուստով և գլխարկով: Զինվորների ծնողներն էլ այցելելով զորամաս՝ համոզվել են, թե իրենց որդիներն ինչպիսի սնունդ են ստանում և ինչ համազգեստով են գնում մարտական հերթապահության՝ դիրքեր:

N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Փափագ Հովհաննիսյան

- Մարտական ընկերոջս՝ փոխգնդապետ Գևորգյանին ճանաչում եմ 2007-2008 թվականներից: Իրար հետ անցել ենք մարտական երկար ուղի: Կասեմ, որ առօրյա կյանքում հարևաններ ենք, մտերիմ-ընկերական հարաբերություններ ունենք, մոտ ենք ընտանիքներով: Ընտանիքի օրինակելի հայր ու ամուսին է: Քանի որ Նոր տարվա շեմին ենք, փոխգնդապետ Գևորգյանին մաղթում եմ քաջառողջություն, ընտանեկան ջերմություն, Աստված պահապան լինի իր բարեպաշտ ընտանիքին. շնորհավոր լինի նրա և նրա մերձավորների, նրա ենթակայությամբ ծառայող զինվորականության Ամանորն ու Սուրբ ծնունդը, նրան և նրա ենթակայությամբ ծառայող սպաներին և զինվորներին՝ խաղաղ երկինք և անփորձանք ծառայություն:

Մեր մեծերն են ասում՝ նայիր արմատին: Արամ Գևորգյանը սերում է Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակից ծնողներից: Տարիներ առաջ «Սյունյաց աշխարհ» թերթում (9-ը մարտի 2001 թ.) «Կոչումը՝ գթության քույր» խորագրով ակնարկ եմ գրել նրա մոր, այն ժամանակ Կապանում տեղակայված զորամասի բուժքույր Մելանյա Գևորգյանի մասին, ով մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, շատ ու շատ զինվորների, վիրավորների վերքերին սպեղանի դրել… Հոգին խաղաղվել է, երբ զինվորի մշուշված աչքերը բացվել են, նա իրեն լավ է զգացել:

Ամուսինը հայ-ադրբեջանական հակամարտության օրերից զենքը ձեռքին էր, 1992-ի հունիսին ծանր վիրավորվեց «Տրիցատի» կոչվող կիսակայարանում, ութ ամիս գամված է եղել անկողնուն… Խնամելով ամուսնուն՝ հարազատության զգացում ծնվեց մեջը՝ կռվող տղաների հանդեպ, և երբ Կապանում ձևավորվեց Հայոց ազգային բանակի զորամասերից մեկը, անդամագրվեց նրան որպես բուժքույր: Տողերիս հեղինակի համար հաճելի էր նորից վերընթերցել այդ հրապարակումը, որտեղ ուշագրավ փաստեր կան Արցախյան առաջին պատերազմից, բուժքույր Մելանյա Գևորգյան կին զինծառայողի մարտական առօրյայից:

… Երբ հրաժեշտ էինք տալիս հրամանատարին, ականատես եղանք զորամասի տարածքում իրականացվող շինաշխատանքներին: Փոխգնդապետ Արամ Գևորգյանը մոտեցավ շինարարներին: Երևաց՝ ինչ-որ ցուցումներ էր տալիս, ինչ-որ բաներ ճշտում: Կնշանակի, որ նրա տեսադաշտում ոչ միայն զինվորական գործերն են…

Իսկ ամենավերջում հրամանատարը խնդրեց Նոր տարվա կապակցությամբ իր մաղթանքները հաղորդել «Սյունյաց երկրի» ընթերցողներին. «Շնորհավուրում եմ հայ ժողովրդի Ամանորը մայր հայրենիքում և ի սփյուռս համայն աշխարհի: Թող խաղաղ բացվեն առավոտները հայ շինականի, զինվորի, մտավորականի, բոլոր-բոլորի համար:

Աստված բոլորիս պահապան»:

«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԵրբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԻնչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհը