Հուդան գտնված է. ինչ է կատարվել Վանաձորում
ՎերլուծականՍեյրան Ղամբարյանը և Գայանե Քալանթարյանը ի հեճուկս «Մամիկոն Ասլանյան» դաշինքի որդեգրած քաղաքականության, դավաճանել են ընդդիմությանը, ուրանալով ապօրինի կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանին (ում շնորհիվ ընտրվել են ավագանու անդամ) և անցել են իշխանության կողմը: Նրանք մասնակցել են երկար ժամանակ քվորում չապահովող նիստին և քվեարկել են իշխանության կամքով: Բնականաբար երկուսն էլ գին ունեն: Թե ինչ են խոստացել Գայանե Քալանթարյանին, առայժմ չենք պարզել: Իսկ Սեյրան Ղամբարյանին (որն արդեն թոշակի տարիքի է) խոստացել են նշանակել սպորտի պալատի տնօրեն: Բացի այդ, կառավարչական ֆոկուսներով, Վանաձորի Մայմեխի խճուղում հատկացրել են բավականին թանկարժեք հողատարածք (նույն նիստի ավագանու որոշման 15-րդ կետով):
Փաստորեն իշխանությունը, երկար ժամանակվա ճնշումներից հետո չկարողացավ կոտրել Մամիկոն Ասլանյան դաշինքի անդամներին: Սակայն ինչպես ասում են` Հուդան գտնվեց: Դե եթե դավաճանությամբ 5000-ից ավելի մարդ են սպանել և մի ամբողջ Հայրենիք են հանձնել թշնամուն, իհարկե իրենց պես մեկին կգտնեին նաև Վանաձորի ավագանիում:
Վահան Գրիգորյան