Ռուսաստանը հայտնել է նոր զոհերի թիվը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամանորի գիշերը Ուկրաինայի Մակեևկա քաղաքի արհեստագործական ուսումնարանի շենքի գնդակոծման ժամանակ զոհվել է 89 ռուս զինծառայող, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել 63 զոհվածի մասին։ Այլ տվյալներով, զոհերի թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Նախարարությունը որպես միջադեպի պատճառ նշել է զինվորականների կողմից բջջային հեռախոսների օգտագործումը, գրում է Կոմերսանտը։