Քայլի Ջենները և Թրևիս Սքոթը բաժանվել են
LifestyleԳործարար և ռեալիթիի աստղ Քայլի Ջենները բաժանվել է իր երեխաների հորից՝ ռեփեր Թրևիս Սքոթից։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Զույգի երկրպագուները վստահ են՝ 25-ամյա մոդելն ու 31-ամյա ռեփերը կրկին բաժանվել են իրենց երկրորդ երեխայի ծնվելուց մեկ տարի անց։ Համացանցի օգտատերերը նման եզրահանգման են եկել այն բանից հետո, երբ Քայլին ամանորյա արձակուրդներն անցկացրել է Ասպենում՝ ընտանիքի ու ընկերների շրջապատում, բայց առանց Թրևիսի։ Բացի այդ, որոշ երկրպագուներ ենթադրում են, որ մոդելի կտրուկ քաշի կորուստը պայմանավորված է նրա հուզական անհանգստությամբ՝ իր երեխաների հորից բաժանվելու պատճառով:
Քայլի Ջեններն ու Թրևիս Սքոթը սկսել են հանդիպել 2017 թվականին, իսկ մեկ տարի անց զույգը դուստր ունեցավ՝ Սթորմին։ 2019 թվականի հոկտեմբերին Քայլին և Թրևիսը հայտարարեցին, որ «դադար են վերցնում» իրենց հարաբերություններում, իսկ 2021 թվականի հունիսին նրանք նորից միասին էին։ 2022 թվականի փետրվարին զույգը որդի է ունեցել, որի անունը դեռևս չի նշվում։