Ցավով տեղեկացա Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի տարածքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին: Օպել ավոմեքենայի ուղևորները (բոլորը մահացել են) իմ ծննդավայր Վարդենիկից են, մի ողջ ընտանիք՝ հայր մայր և երկու անչափահաս երեխաներ:
Մխիթարվելու խոսքեր չեմ գտնում, ցավակցում եմ այս ողբերգական վթարի հետևանքով մահացածների հարազատներին:Տեղին է նշել որ սա հետևանք է ամենաթողության, համընդհանուր անտարբերության և անգործության: Ոստիկանի հեղինակության այսաստիճան անկումը նրան զրկում է իր տարրական անգամ գործառույթներն իրականացնել,ինչն իր հերթին հանգեցնում է օրենքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի: