Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»


«Միշտ կանգնում էր նրա կողքին, ով ավելի թույլ էր, կարիք ուներ օգնության». սերժանտ Վարդգես Ղազարյանը զոհվել է Շուշիում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Աշխույժ երեխա էր Վարդգեսը, միևնույն ժամանակ համեստ ու հանգիստ: Ամենուր իրեն բոլորն էին սիրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ազնիվը՝ Վարդգեսի մայրիկը, իսկ հետո շարունակում.

«Դեռ դպրոցական տարիներից սպորտը Վարդգեսի տարերքն էր: Իններորդ դասարանից երեք տարի հաճախել է Թալինի սպորտդպրոց, զբաղվում էր կարատեով, ըմբշամարտով: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվեց բանակ: Նպատակ ուներ զորացրվելուց հետո որպես մասնագիտական ուղղվածություն սպորտն ընտրել, սիրում էր, ուզում էր, բայց բոլոր նպատակներն ու երազանքները կիսատ մնացին»: Վարդգեսը ծառայության է զորակոչվել 2019 թ. հուլիսի 17-ին: Ծառայությունն անցել է Հադրութում: 1 տարի և 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը:

«Ծառայելու ընթացքում որևէ բանից չի դժգոհել, սիրով է անցել զինծառայության ամեն օրը: Մինչ զորակոչվելն էի նկատում, որ մեծ ցանկություն ունի զինվորական հագուստ կրել, կարծես երազանք լիներ: Երբեմն ասում էի իրեն՝ Վարդգեսի՛կ, չեմ ուզում ծառայես, կողքիցս գնաս, պատասխանում էր՝ մա՛մ, ծառայությունը տղու համար է: Սիրում էր համազգեստը: Ծառայության ընթացքում էլ շրջապատի սերն ու հարգանքն էր վայելում նաև իր բարության շնորհիվ: Չէր սիրում որևէ մեկին ճնշել, հակառակը՝ միշտ կանգնում էր նրա կողքին, ով ավելի թույլ էր, կարիք ուներ օգնության: Երբ նորակոչիկներ են եկել իրենց զորամաս ծառայության, ամեն ինչով օգնել է: Հիմա դրա մասին արդեն տղաներն են պատմում, ասում են՝ միշտ մեր կողքին է եղել, կարծես բոլորիս պահապան հրեշտակը լիներ»: Վարդգեսը սերժանտ էր, դիրքի ավագ:

«Իր զինվորների հետ էր, երբ պատերազմն սկսվեց: 44 օր իր հետ կապի մեջ ենք եղել: Միայն հոկտեմբերի 10-15-ը իր հետ կապն ընդհատվեց: Ամեն օր թեկուզ մեկ անգամ զանգում էր տուն: Երբ պատերազմն սկսվեց, ամուսինս էլ էր Արցախում: Շինարար է, այնտեղ էր աշխատում: Հենց նույն պահին ուղևորվել էր Հադրութ, որ Վարդգեսի մոտ լինի: Իրեն ասել էին՝ հետ գնա, Հայաստանի ձեր զինկոմիսարիատում գրանցվի, նոր արի: Եկավ, գրանցվեց, հոկտեմբերի 1-ին գնաց: Խնդրել էր, որ իրեն անպայման Հադրութ տանեն: Բայց Վարդգեսին արդեն տեղափոխել էին դեպի Ֆիզուլիի կողմը: Ինքը պապային չասաց իր տեղը, այդպես էլ չհանդիպեցին: Ամուսինս 10 օր մնաց Հադրութում, բայց չեն հանդիպել, անգամ հեռախոսով չեն խոսել: Երկուսի կապն ինձ հետ էր: Զանգում էի Վարդգեսին, ասում, որ պապան է զանգել, ամուսնուս էլ զանգում էի, ասում՝ երեխու հետ խոսել եմ: Չգիտեմ, թե ինչ պատճառով, բայց ամուսնուս հետ ուղարկեցին Հայաստան, ասացին՝ մի տասն օրից կկանչեն, բայց չկանչեցին: Երբ Վարդգեսն իմացավ, որ պապան տուն է գալիս, զանգեց՝ մա՛մ, պապային էլ չես թողնում, որ գա Ղարաբաղ, պահում ես ձեր մոտ»,-վերհիշում է մայրիկը:

Հետո արցունքների միջից մտքերն ի մի բերելով՝ շարունակում է. «Ինքն անգամ պատերազմի ժամանակ չի դժգոհել, ամեն ինչի մասին մեզ կատակով էր պատմում: Ասում էինք՝ Վարդգե՛ս, զգույշ կլինես, պատասխանում էր՝ մեր մոտ ավելի լավ է, քան ձեր մոտ: Երբեք չի ասել, որ հենց առաջին օրվանից առաջնագծում է եղել»: Մեր հրապարակումներից մեկում պատմել էինք ավագ լեյտենանտ Տիգրան Նագուլ յանի մասին: Տիկին Ազնիվն ասում է՝ իր Վարդգեսի սպան էր:

«Տիգրանը զոհվել է իմ Վարդգեսին օգնելու ժամանակ: Պատերազմի ողջ ընթացքում, երբ գիշերով հացի են գնացել, Նագուլ յանը և Վարդգեսս միասին են եղել: Պատերազմի ժամանակ հեռախոսը կորցրել էր, տղաների համարները հիշում էի, երբ ինքը չէր զանգում, ես էի զանգում: Տղաներն ասում էին՝ Վարդգեսը հանգստանում է, որ խնդրեք էլ, ձեն չենք տա: Ասում էի՝ միայն երդվեք, որ ամեն ինչ նորմալ է, ոչինչ, վաղն իր հետ կխոսեմ: Վարդգեսի հետ խոսելիս երբեմն զարմանում էի՝ ամեն անգամ դու ես գնում հացի, պատասխանում էր՝ մամ, բոլոր ճամփեքը գիտեմ»: Վարդգեսը զոհվել է Շուշիում՝ նոյեմբերի 7-ին:

«Հոկտեմբերի 27-ին դուրս են եկել Հադրութից, հասել Մարտունի 2: Հիշո՞ւմ եք՝ երբ երկնքից ֆոսֆոր էր թափվում, 4-5 օր այդ դիրքերն են պահել: Իրենց հրամանատարի՝ Հայկ Կիրակոսյանի գլխավորությամբ ոտքով, լրիվ անվնաս տղաները հասել էին Մարտունի 2: Հետո հրաման են ստանում, որ մի փոքր հանգստանալու համար պետք է վերադառնան Ստեփանակերտ: Գալիս են Ստեփանակերտ, Խնձորստան գյուղի դպրոցում էին: Նոյեմբերի 1-ին զանգեց, շատ հանգիստ էր, ուրախ՝ մա՛մ, էլ չենք մասնակցելու պատերազմին, եկել ենք հանգստանալու, 450 երեխա Հադրութից ողջ-առողջ եկել, հասել է: Զարմացա՝ Վարդգեսի՛կ, ճի՞շտ ես ասում, ո՞նց չեք մասնակցելու: Ասաց՝ հա, մա՛մ, հանգստանալու ենք, լողացել ենք, սափրվել: Հետո ամսի 2-ին զանգեց՝ մա՛մ, Սերգո ձյաձան գալու է, պապային ասա, որ ինձ հեռախոս ուղարկի: Հեռախոսն իրեն հասավ, զանգեց, խոսեցինք: Երեխեքը մի տեսակ հանգիստ էին, այդ դպրոցում հանդիպել էին իրենց ընկերներին, որոնց վաղուց չէին տեսել»,-ֆիլմի պես որդու կյանքի ամենաբարդ օրերն է վերհիշում տիկին Ազնիվը:

Նոյեմբերի 4-ի գիշերը տղաները հրաման են ստանում՝ Հադրութի 5-րդ գումարտակը պետք է Շուշիի մարտերին մասնակցի: «Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը երեխեքին տանում են Շուշի: Չգիտեի, որ Շուշիում է, միայն պապային էր ասել: Իրեն միշտ ասում էինք՝ ուր որ քեզ տանեն, մեզ կասես: Պատերազմի ժամանակ երբեք լավ բան չես մտածում: Նոյեմբերի 5-ին ու 6-ին էլ է զանգել, արդեն Շուշիից: Նոյեմբերի 7-ին առավոտյան 11-ի կողմերը զանգեց, անգամ զարմացա՝ ինչ շուտ ես զանգել, ասաց՝ մա՛մ, ուզում եմ բոլորիդ հետ խոսել: Այդ ժամանակ Շուշիում շրջափակման մեջ են եղել: Բոլորի հետ խոսեց: Կրակոցների ձայնից հասկացա, որ էլ դպրոցում չեն, բայց էլի ինձ չասեց, որ Շուշիում է՝ ուղղակի տղերքը կրակում են, մի անհանգստացի: Նոյեմբերի 8-ին Վարդգեսը չզանգեց: Կապվեցինք կամավորներից մեկի հետ, փոխանցեց՝ վիրավոր է: Իրենք ամսի 8-ին Շուշիից դուրս էին եկել: Վարդգեսի զինվորներից մեկը դիրքից ձեռքը բարձրացնում է հասկանալու համար՝ սնայպեր աշխատո՞ւմ է, թե՞ ոչ: Այդ ժամանակ խփում են զինվորի ձեռքին: Վարդգեսս վազում է օգնության, խփում են իր ոտքին: Իրեն վիրակապում են, իր հետ Տիգրանը և մեկ ուրիշ զինվոր են լինում: Զինվորների պատմելով, շարունակում են կռվել, երկրորդ անգամ է վիրավորվում, Տիգրանն ու այդ զինվորն իրեն հասցնում են Ստեփանակերտ-Շուշի խաչմերուկ, հենց այդտեղ էլ «մնում են»:

Երեխեքին այդտեղից են «տարել»: Թուրքերը 52 մարմին էին տարել, նոյեմբերի 26-ին 31 հոգու վերադարձրել էին: Ինքը ճանաչելի է եղել, ԴՆԹ-ի անհրաժեշտություն անգամ չի եղել: Հեռախոսներով փոխվել էր ուրիշ զինվորի հետ, Վարդգեսի մոտ եղած հեռախոսով Սևանից զանգել էին հեռախոսի տիրոջ տուն, հարցրել՝ կորած զինվոր ունե՞ք: Պատասխանել էին՝ ոչ: Հետո իրենց զինվորին պատմել էին այդ զանգի մասին, միանգամից ասել էր՝ Վարդգեսն է, իմ հեռախոսն իր մոտ է մնացել: Ինքը մեզ զանգեց՝ Վարդգեսը Սևանում է: Իր բոլոր իրերը մոտն էին, խաչը՝ վզին: Երբ փնտրում էինք Վարդգեսին, վստահ էի, որ գերի չի ընկել: Այդ ժամանակ մեզ տեսանյութեր էին ուղարկում, Նագուլ յանին մենք ու նաև իր հայրիկը ճանաչեցինք, Վարդգեսս դեմքի վրա էր պառկած, չճանաչեցինք, բայց տեսանք, որ ոտքից վիրավոր էր»:

Համաձայնեք՝ կարծես սարսափ ֆիլմ լինի, բայց, ավաղ, սա մեր իրականությունն է, որում ապրում ենք երկու տարուց ավելի: Հիմա Վարդգեսը հայրենի գյուղի՝ Զովասարի ընտանեկան գերեզմանատանն է, զոհվելուց 82 օր հետո ընտանիքը նրա մարմինն այնտեղ է ամփոփել: Զովասարն այս պատերազմում չորս զոհ ունի: Վարդգեսը փոքր եղբայր և ավագ քույր ունի: «Շատ էր կապված քույրիկի հետ, ամեն ինչ կիսում էին իրար հետ: Շատ լավ ընտանիք ենք եղել, երջանիկ, սիրով, բայց դե հիմա… Ուզում ես ուրախանալ, բայց չի ստացվում: Պատերազմի ժամանակ անգամ Վարդգեսն անընդհատ ասում էր՝ մա՛մ, Ասատուրի համար ոչինչ չխնայեք, եթե ինչ-որ բան կասի, չէ չասեք: Հիմա փորձում ենք այդպես անել»:

Հ. Գ. - Վարդգես Ղազարյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով: Գյուղում հուշապատ են կառուցել զոհված տղաների պատվին, նրա անունը հավերժացել է հրատարակված տարբեր գրքերում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր Ավետիսյան