Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ» Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»


Շրջափակման մեկ ամիսը. Արցախում դրությունն ավելի ու ավելի է ծանրանում

Հասարակություն

Երբ անցած տարվա դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, Արցախում ու Հայաստանում չէին կանխատեսում, որ շրջափակումը կարող է մեկ ամիս շարունակվել՝ թերևս նկատի ունենալով, որ ճանապարհը փակելու նախկին փորձերը հաշված ժամեր էին տևել։ Հիմա, սակայն, անգամ պաշտոնական հայտարարություններում խորացող անորոշություն է. 120 հազար արցախցիների դեռ որքա՞ն կբավարարեն սննդի պաշարները։

Շուշիից մտնելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհ՝ ադրբեջանցիները առանց ռուս խաղաղապահների դիմադրության արագ տեղավորվեցին՝ վրաններ, խարույկ, սննդի կետ, երգ, պար ու հերթափոխ։

Բնապահպան ներկայացող ադրբեջանցիները Կաշենի ու Դրնբոնի հանքավայրերում ստուգումներ են պահանջում, որ կանխեն, ինչպես պաստառներին են գրել, «էկոցիդը»։ Անկախ լրատվամիջոցներից կարճ ժամանակ պահանջվեց բացահայտելու, որ բնապահպանությունից նրանք հեռու են, ցույցերի, ակցիաների երբևէ չեն մասնակցել, փոխարենը սոցիալական ցանցերում ակտիվ գովերգում են Ալիևների ընտանիքին, խրախուսում հայատյացությունը։

Ու թեև Արցախի իշխանությունները հայտարարեցին հանքարդյունահանումը դադարեցնելու մասին պայմանով, որ միջազգային փորձագետները դիտարկեն տարածքը, ճանապարհը չբացվեց։

Պաշտոնական Երևանը հենց առաջին օրվանից Ռուսաստանին է ուղղում ակնկալիքները՝ մեղադրելով, թե խաղաղապահները Արցախի հայաթափման լուռ վկան են դարձել։

«Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը չի կատարում նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

Հայկական կողմը չմասնակցեց Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանը, իսկ արդեն նախագահների մակարդակով բանակցությունները չկայացան, թեև Պուտինը, Ալիևը և Փաշինյանը նույն հարկի տակ մասնակցում էին նույն միջոցառմանը։ Լաչինի թեման Ռուսաստանի նախագահը գոնե հրապարակային նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը չշոշափեց։

Միջանցքը բացելու Ադրբեջանին ուղղված կոչեր հնչեցրել են Վաշինգտոնը, Փարիզը, Բրյուսելը, միջազգային կառույցներ, հարցը հասավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, գրեթե միաբերան հորդորներ՝ վերացնել շրջափակումը, ինչը, սակայն, տեղի չի ունենում։

Անձամբ Իլհամ Ալիևը այս թեմային չի անդրադարձել, Ադրբեջանի արտգործնախարարությունը ինչպես շրջափակումից առաջ, այնպես էլ այս ընթացքում կրկնում է. «Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է, և այնտեղ ապրող բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կերաշխավորվեն Ադրբեջանի օրենքներով ու Սահմանադրությամբ»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագրերում գրեթե ամեն օր միայն նշվում է, որ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ շարունակվում են։

Այս ընթացքում ընդամենը տասը տոննա բեռ է Հայաստանից Արցախ տեղափոխվել. Կարմիր խաչի միջնորդությամբ մանկական սնունդ, դեղեր ու բժշկական պարագաներ։ Այնինչ, ըստ մոտավոր հաշվարկների՝ օրական մոտ 400 տոննա բեռ էր մինչև շրջափակումը Ղարաբաղ մտնում։ Ծայրահեղ ծանր վիճակում հայտնված 18 հիվանդ Արցախից Հայաստան է տեղափոխվել Կարմիր խաչի միջոցով, Ստեփանակերտի պնդմամբ՝ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում մոտ 3 տասնյակ մարդ սպասում է իր հերթին, այդ թվում՝ երեխաներ։

 

Շաքարավազը, ձեթը, մակարոնեղենը, բրինձը արցախցիները ստանում են պետական պահուստներից՝ կտրոններով։

«Ամեն ինչ պակաս է, ոչ մի բան էլ չկա», - ասում են տեղացիները, ավելացնում. «Խանութները սաղ դատարկ են»։

Հազարից ավելի մարդ մեկ ամիս է՝ սպասում է Հայաստանում, որ ճանապարհը բացվի հասնեն ծնողներին, զավակներին։

Ռուսաստանից Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանը ի պատասխան Ադրբեջանի պահանջների՝ լքել Ղարաբաղը՝ բազմահազարանոց հանրահավաքի ամբիոնից բացառեց այդ սցենարը. «Ես այստեղ եմ, ես պայքարում եմ, ու ես այստեղից չեմ գնալու, ու ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին», - հայտարարեց նա։

Երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանn ուղիղ չասաց՝ Ադրբեջանը Սյունիքով միջա՞նցք է պահանջում Լաչինի ճանապարահը բացելու համար։ Բաքվի նպատակը, ըստ Երևանի, արցախահայերի կամքը կոտրելն է։

«Մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում», -երեկ ասաց նա։

Բայց առաջիկա բանակցությունների մասին դեռ չի հայտարարվել։ Արցախում դրությունն ավելի ու ավելի ծանր է դառնում։

Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԵրբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԻնչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել է