Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2023-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4,1 տոկոս
ՏնտեսությունՀամաշխարհային բանկը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում 2022-ի արդյունքում ամենաբարձր տնտեսական աճը կանխատեսել է Հայաստանի համար՝ 10.8 տոկոս:
Այս մասին տեղեկանում ենք Համաշխարհային բանկի հրապարակած «Գլոբալ տնտեսական հեռանկարներ (Հունվար, 2023)» զեկույցից:
Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, ապա 2022-ի համար Ադրբեջանի տնտեսական աճը գնահատվել է 4.2 տոկոս, Վրաստանինը՝ 10 տոկոս, իսկ Թուրքիայինը՝ 4.7 տոկոս:
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2023-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4,1 տոկոս, իսկ 2024-ին՝ 4,8 տոկոս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ի իր ասուլիսում հավանական էր համարել, որ 2022-ի ՀՆԱ աճը կլինի 12,5-13 տոկոսին մոտ: Իսկ 2023 թվականի համար 7 տոկոս տնտեսական աճ է նախատեսվել։