Ադրբեջանական շինծու բնապահպանները հայկական հանքարդյունաբերական ընկերությունների դեմ այսօր օգտագործում են հայ բնապահպանների մեղադրանքները
ՎերլուծականԱդրբեջանի պսևդո-բնապահպանները մեկ ամսից ավելի է, ինչ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:
Սա, անշուշտ, քաղաքական ակտ է, որևէ տարընթերցում այս առումով չկա, սակայն մյուս կողմից ճանապարհը փակող ադրբեջանցիներն իրենց հանցավոր արարքն արդարացնելու, միջազգային ասպարեզում քարոզչական համապատասխան ֆոն ապահովելու համար օգտագործում են Հայաստանում գործունեություն ծավալող բնապահպանների տարիներ շարունակ արված դիտարկումները և ժամանակին առաջ քաշած վտանգավոր թեզերը:
Նաև հենց այս պատճառով, վերջին շրջանում հայաստանյան բնապահպանական համայնքի շատ ներկայացուցիչներ հայտնվել են հանրության քննադատության թիրախում, նրանց հարցեր են ուղղում, որոնց պատասխանները, սակայն, չեն հնչում:
Այս քննադատություններին անդրադառնալու համար օրերս մի շարք բնապահպաններ ասուլիս էին հրավիրել` դժգոհելով իրենց նկատմամբ ճնշումներից: Վերջիններս նշում էին, որ բնապահպաններին մի կողմից փորձում են ճնշել դատական տարբեր ակտերի միջոցով, մյուս կողմից` ֆեյքերի բանակներն են:
Միևնույն ժամանակ հենց բնապահպաններն են բարձրաձայնում, որ հանրությունն իրենց մեղադրում է Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու մեջ, անգամ առաջարկում «գնալ և ադրբեջանցի պսևդո-բնապահպանների հետ Լաչինի միջանցքը փակել»:
Սակայն բանախոսները չեն ցանկանում մեկ բառ անգամ ասել այն մասին, որ հաճախ նաև իրենց ներկայացրած անհիմն «փաստերի» պատճառով է այսօր հնարավոր դարձել այն, որ ադրբեջանցիները շատ դեպքերում վկայակոչում են հայ բնապահպանների՝ տարբեր տարիների արտահայտած մտքերն ու մոտեցումները։ Հիմա, իհարկե, հանքարդյունաբերող ընկերություններն առավել հստակ են արձագանքում իրենց գործունեության վերաբերյալ բնապահպանների հայտարարություններին:
Շարունակությունն՝ այստեղ