Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան


«Յուրահատուկ էր, ընկերասեր, ամեն հարցում և ամեն տեղ տարբերվում էր». սերժանտ Գրիգոր Մուրադխանյանը զոհվել է վիրավոր ընկերներին օգնելիս. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Եթե սկսեմ նկարագրել Գրիգորին, կարող ենք ժամերով խոսել նրա մասին»,-այսպես է տիկին Ռոզան՝ Գրիգորի մայրիկը, արձագանքում իմ՝ որդու մասին պատմելու խնդրանքին:

«Կոկիկ էր, մաքրասեր, օծանելիքն անպակաս էր: Իր տեսակով աշխույժ էր, ընկերասեր, պատրաստ բոլորին օգնել: Դպրոցում շատ լավ է սովորել, գեղեցիկ ձեռագիր ուներ: Այն որպես օրինակ էին բերում մյուս աշակերտներին, անգամ աղջիկներին: Ուսուցիչները միշտ գոհ էին իրենից: Սկզբնական շրջանում շատ էր սիրում մաթեմատիկան, բայց իններորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակեց Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում՝ որպես ատամնատեխնիկ: Վեց ամիս էր մնացել ավարտելուն, ուսումը կիսատ թողեց և զորակոչվեց բանակ: Զորացրվելուց հետո մտադիր էր կրթությունը բուհում շարունակել»,«Փաստի» հետ զրույցում նշում է նա:

Գրիգորը բանակ է զորակոչվել 2020 թ. հունվարի 30-ին: Ծառայությունն անցել է Արցախի Հանրապետությունում՝ Հադրութի զորամասում: Տիկին Ռոզան ասում է՝ շատ գոհ էր ծառայության ընթացքից, երբևէ չի դժգոհել, չի տրտնջացել որևէ բանից: «Խորհուրդ էինք տալիս իրեն՝ ուսումդ ավարտի քոլեջում, հետո գնա բանակ: Ուներ այդ հնարավորությունը՝ վեց ամիս հետո՝ ամռանը ծառայության մեկնելու, բայց ինքը չցանկացավ՝ շուտ գնամ, շուտ գամ»:

Պատերազմի մասին ենք խոսելու, բայց նախքան դա զրույցն այսպես ենք շարունակում. «Մեզ երբեք չի ասել, որ դիրքերում է, բայց դե մենք գիտեինք: Իր հետ ծառայող ընկերները միշտ լավն են պատմել: Ասում էին՝ ինչպես առօրյայում էր ամեն ինչ իր տեղում, այնպես էլ Գրիգորն իրեն դիրքերում է դրսևորել: Սերժանտ էր: Երբ արդեն պատերազմ է սկսվել, ուշադրությունն ու պատասխանատվությունն էլ ավելի է մեծացել: Պատմում են, որ միշտ ոգևորել է տղաներին՝ ես ձեր կողքին եմ, միշտ էլ ձեր կողքին եմ մնալու: Պատերազմի օրերին միայն սեպտեմբերի 28-ին չի զանգահարել մեզ: Իսկ ծառայության ժամանակ գեթ մեկ օր չկար, որ տուն զանգած չլիներ, օրեր են եղել, երբ երկու անգամ է զանգահարել»:

Ինչպե՞ս հարցնել զինվորի մայրիկին, թե որդին ոնց է զոհվել: Շատերին թվում է, թե սա հերթական հարցն է դարձել մեզ համար, բայց թերևս երբեք էլ չենք սովորի ու հեշտությամբ այդ հարցը չենք ուղղի ծնողներին: Սովորաբար զրույցի ընթացքում, երբ մեզ թվում է, թե անգամ սեփական ձայնը չենք լսում, հարցնում ենք՝ գիտե՞ք, թե ինչպես ու երբ է զոհվել ձեր տղան: Տիկին Ռոզային ևս այս հարցն եմ ուղղում: «Իր հետ ծառայող տղաներից մեկն է պատմել, այն էլ մի երկու բառով: Մեր տուն եկավ, պատմեց, որ տղաները վիրավորվել են, ինքն ու Գրիգորը նրանց հասցրել են շտապօգնության մեքենայի մոտ: Մեկ էլ նորից ձայն են տվել, տղաներին թողել ու գնացել է էլի ինչ-որ մեկի կյանքը փրկելու: Հենց այդ ժամանակ էլ երկրորդ արկն ընկել է իրենց ուղղությամբ: Գրիգորը հասցրել է իր հրամանատարի ու զինվորների կյանքը փրկել, պատմում էին՝ բոլորի կյանքը փրկել է...»,-ասում է Գրիգորի մայրիկը, ես էլ փաստն եմ արձանագրում՝ ցավոք, իր կյանքի գնով:

Գրիգորը զոհվել է հոկտեմբերի 1-ին: «Գյուղում բոլորը գիտեին, բայց մեզ չէին ասում: Այգեզարդում միայն տղայիս դեպքն է: Գյուղը սգացել է, բայց մենք չենք իմացել: Ամսի 2-ին մեզ նոր ասել են, երբ տղաս արդեն Արտաշատում էր: Փառք տանք Աստծուն, որ Գրիգորը մեզ շուտ է հասել»,-ասում է մայրիկը, իսկ ես՝ տղաների մասին արդեն մի քանի տասնյակ նյութեր պատրաստածս, դեռ չեմ ընդունում այն իրականությունը, որտեղ մայրը փառք է տալիս Աստծուն, որ որդու մարմինն իրեն շուտ է հասել: Գրիգորը երեք քույրերի կրտսեր եղբայրն է: Անթաքույց ժպիտով, որն իր մեջ այնքան ցավ ունի, ասում եմ՝ վստահաբար, անսահման սիրում են կրտսեր եղբորը, փոքրերին միշտ էլ յուրահատուկ սիրով են սիրում: «Ինքը յուրահատուկ էր, ամեն հարցում և ամեն տեղ տարբերվում էր՝ շրջապատում, դպրոցում, քոլեջում»,-նշում է տիկին Ռոզան, հետո շարունակում. «Առաջին անգամ պետք է դիրքեր բարձրանար, դիրքի ավագ էր, նաև հրաձգային ջոկի հրամանատար: Այնտեղ մատուռ է եղել՝ փոշոտ, անխնամ: Մաքրում է, կարգի բերում, հետո երկրորդ անգամ բարձրանալիս մոմեր է տանում, ինքն ու տղաները մոմ են վառում: Զանգեց հայրիկին՝ պա՛պ, ուզում եմ խաչ սարքել, չգիտեմ՝ փայտից սարքե՞մ, թե՞ երկաթից, մատուռի գագաթին դնեմ: Իսկ հետո արդեն պատերազմ սկսվեց: Ուրբաթ օրը դիրքերից իջել էին, իսկ կիրակի սկսվեց չարաբաստիկ պատերազմը»:

Յուրահատուկ Գրիգորի մասին, ինչպես մայրիկն է ասում, անվերջ կարելի է խոսել. «Բոլորի կողմից սիրված էր, ընկերասեր, ջիգյարով, անվախ, միշտ օգնության հասնող: Եթե մտնեք գյուղ ու հարցնեք իր մասին, բոլորն են ճանաչում՝ մեծից փոքր: Գյուղից դուրս էլ են ճանաչում: Ինքը 18 տարի է ապրել, բայց այնպե՜ս է ապրել… Մարդիկ կարող է 100 տարի ապրեն ու... ոչ մի բան: Շատ մեծ շրջապատ է ունեցել, ընկերություն է արել իրենից ավելի տարիքով մարդկանց հետ, հարգված է եղել: Երբ Գրիգորն արդեն «տանն էր», այնքան մարդ էր եկել, շատերին չէինք էլ ճանաչում: Այնքան մեծ շրջապատ ուներ, մենք անգամ տեղյակ չէինք: Այդպիսի տղա էինք դաստիարակել ու մեծացրել: Մենք չգիտենք էլ, թե իրենք պատերազմի դաշտում ինչեր են արել, միայն Աստված կիմանա: Վերջին տարիներին իր գերեզմանը դարձել է սրբավայր: Նոր տարվա գիշերն այնտեղ են բարձրացել ընկերները, զրուցել, տեսանյութեր դիտել: Տղաներից մեկը պատմել է, որ իր հետ աշխատողներից մի տղա ճանաչել է Գրիգորին, պատմել է, թե ինչպես է կռվել պատերազմի ժամանակ: Չգիտենք, թե ինչեր են արել այնտեղ: Միայն վիրավորների պատմածները, որոնք վերադարձել են պատերազմից, բավական է հասկանալու համար, թե ինչպիսի մարդ ենք մեծացրել հասարակության համար, որ բոլորը հիշեն ու ճանաչեն»:

Ինչպե՞ս հարցնեմ՝ բա՞րդ է առանց Գրիգորի: «Շատ դժվար է, անհնար է: Ժամանակը չի բուժում վերքերն ու ցավը, դա լինելու բան չէ: Նստում ենք և մեկ էլ պահի տակ հիշում իր ամեն խոսքը, շարժումը: Միշտ ասում էր՝ մա՛մ, կապ չունի, թե մարդն ինչքան կապրի, տարիքը կապ չունի հասկացողության հետ, կարևորն այն է, որ մարդը մարդ մնա, մաքուր ապրի ու հիշվի: Միշտ այդ խոսքերն ասում էր: Հենց իր զորամասում էլ հանդիպել էր Կարինեի Նարեկին: Իրենք շատ մոտ ընկերներ էին, եղբայրների պես»,-ասում է Գրիգորի մայրիկը: Իսկ Նարեկ Գինոսյանի մասին պատմել էինք ավելի վաղ, հենց տիկին Կարինեն ինձ փոխանցեց Գրիգորի մայրիկի ու իր որդու ընկերներից ևս մի քանիսի ընտանիքի կոնտակտները՝ Լուսինե՛ ջան, եթե հնարավոր է, իրենց մասին էլ նյութեր պատրաստեք: Իսկ վերջում շնորհակալություն եմ հայտնում զրույցի համար, մի տեսակ նեղսրտում, որ կրկին սպիացող վերքը փորփրեցի... «Մենք ամեն օր այդ ցավի մեջ ենք ապրում»:

Հ. Գ. - Գրիգոր Մուրադխանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: 2021 թ. հունվարի 28-ին Արարատի մարզի հայրենի Այգեզարդ գյուղի Ար. Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցում բացվել է սերժանտ Գրիգոր Մուրադխանյանի անվան դասարան: Քոլեջում ևս հերոսների անկյուն կա, Գրիգորն այնտեղ ևս «ներկա» է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ