Սկանդալային. Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի իշխանությունները համատեղ ուժերով փորձում են ազատվել Ռուբեն Վարդանյանից
ՔաղաքականՔիչ առաջ համացանցում հայտնի դարձավ, որ Ալիևը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից պահանջել է պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրատապ հրաժարականը` Արցախի նախագահին խոստանալով ֆիզիկական անձեռնմխելիության երաշխիքներ և անձնական աջակցություն։
Ըստ էության, արժանապատիվ հրաժարականի և հեռանալու փոխարեն Հարությունյանը նախընտրել է ենթարկվել Ալիևի հրամաններին։
Ըստ էության, վերացվում է Արցախի սուբեկտայնության վերջին խորհրդանիշը, և, ցավոք, դա անում են Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի իշխանությունները ձեռք ձեռքի տված։
Ռուբեն Վարդանյանը, փաստորեն, մնացել էր վերջին խոչընդոտը Արցախի հայաթափման և Ադրբեջանին բռնակցման ճանապարհին։