Արսեն Զախարյանը ձմռանը չի տեղափոխվի Չելսի
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը ձմռանը չի տեղափոխվի «Չելսի», հայտնում է PA Media-ն։
Չնայած լոնդոնյան ակումբի հետաքրքրությանը, տրանսֆերն այս ձմռանը չի կայանա: Գործարքին շարունակում են խոչընդոտել հակառուսական պատժամիջոցները։ Այնուամենայնիվ, «Չելսին» կշարունակի հետևել Արսենին:
Արսեն Զախարյանը վերջին տրանսֆերային պատուհանում մոտ էր լոնդոնյան ակումբ տեղափոխվելուն, սակայն գործարքը հնարավոր չեղավ իրագործել։
Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը «Դինամոյի» հիմնական կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: