Ճակատում իրավիճակը մնում է ծանր․ Զելենսկի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, խոսելով Դոնբասում տիրող իրավիճակի մասին, հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի կողմից հրետակոծությունների և հարձակողական գործողությունների փորձերի քանակի ավելացման մասին։ «Ինչպես միշտ, մենք այսօր ամբողջ օրը կապի մեջ ենք եղել մեր զինվորականների հետ: Իրավիճակը ճակատում շարունակում է մնալ ծանր: Ամենադաժան մարտերի էպիկենտրոնը Դոնբասում է: Մենք աստիճանաբար գրանցում ենք հարձակումների և հարձակման փորձերի թվի աճ»,- ասել է նախագահը երեկոյան տեսաուղերձում։
Միաժամանակ, Զելենսկին հատուկ շնորհակալություն է հայտնել առանձին ստորաբաժանումների մարտիկներին, որոնք հաջողությամբ դիմակայում են հակառակորդին՝ առավել թեժ կետերում։