Գերմանիան և Ֆրանսիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիան և Ֆրանսիան մտադիր են ֆրանս-գերմանական բրիգադի համատեղ զորավարժություններ անցկացնել Լիտվայում և Ռումինիայում, ասվում է ֆրանս-գերմանացի նախարարների խորհրդի նիստի արդյունքներով համատեղ հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ «Նովոստի»ն։
Այս որոշումն ընդունվել է Փարիզում, որտեղ պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Համատեղ հռչակագրի համաձայն՝ Բեռլինը և Փարիզը վերահաստատում են իրենց հավատարմությունը անդրատլանտյան գործընկերությանը և ՆԱՏՕ-ին, որը մնում է «եվրաատլանտյան անվտանգության հիմնաքարը»։
«Մեր արևելյան դաշնակիցներին աջակցելու համար զինված ուժերը ծրագրել են ֆրանս-գերմանական բրիգադի համատեղ զորավարժություններ Լիտվայում և Ռումինիայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։