ՌԴ ԱԳՆ-ն Էրդողանին անվանել է հատուկ «կալիբրի» առաջնորդ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է, որ Մոսկվան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեսնում է՝ որպես հատուկ «կալիբրի» առաջնորդ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետի խոսքով՝ Էրդողանն իր գործողություններով ցույց է տալիս, որ, չնայած դրսի ճնշումներին, պատրաստ է առաջին հերթին վարել քաղաքականություն՝ ի շահ իր ժողովրդի, այլ ոչ թե երրորդ երկրների հրահանգների։
Սիրոմոլոտովը հավելել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմակողմ համագործակցության դինամիկ զարգացումը հիմնված է փոխադարձ հարգալից երկխոսության վրա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ «վստահելի հարաբերություններ» է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։