ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։
Պարեկություն է իրականացվել երեք ուղղություններով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
Մարդասիրական բեռներով բեռնված ավտոշարասյունն անցել է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով։