121 մլն եվրո․ գրանցվել է ԱՊԼ-ի պատմության ռեկորդային տրանսֆերը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը պաշտոնապես տեղափոխվել է «Չելսի»: Այս մասին հաղորդվում է Պորտուգալիայի արժեթղթերի շուկայի հանձնաժողովի կայքում։
Գործարքը կազմել է 121 մլն եվրո, ինչը ռեկորդային տրանսֆեր է Պրեմիեր լիգայի պատմության մեջ։
Նախկինում ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Սիթին», որը 113 միլիոն եվրոյով «Ասթոն Վիլայից» գնեց Ջեք Գրիլիշին:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Չելսին» մտադիր է պորտուգալական ակումբին վճարել ոչ միանգամից ամբողջական գումարը, այլ վճարումները կատարել փուլերով։
Ֆերնանդեսը պայմանագիր է կնքել մինչև 2031 թվականի ամառ։