Ճապոնիան 170 մլն դոլար է հատկացրել Ուկրաինայի վերականգնման համար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինային տրամադրել է 170 միլիոն դոլարի դրամաշնորհ՝ կրիտիկական ենթակառուցվածքների վերականգնման համար, ասվում է Ուկրաինայի կառավարության կայքում։
«Ճապոնիայի կառավարությունը 170 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել Ուկրաինայի վերականգնման համար։ Միջոցները կուղղվեն արտահերթ վերականգնման ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ կրիտիկական ենթակառուցվածքների վերականգնմանը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
Կիևի և Տոկիոյի միջև դրամաշնորհային համաձայնագրի կնքման գործում որպես միջնորդ է հանդես եկել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA)։ Ակնկալվում է, որ Ճապոնիայի կառավարության կողմից հատկացված միջոցները կուղղվեն ճապոնական ապրանքների և ծառայությունների ձեռքբերմանն Ուկրաինայի վերականգնման համար։