Եթե Կիևը հարվածի Ղրիմին, ամբողջ Ուկրաինան կայրվի. Մեդվեդև
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմին Ուկրաինայի հարվածների դեպքում «կլինեն միայն պատասխան հարվածներ»։ Այս մասին նա ասել է լրագրող Նադանա Ֆրիդրիխսոնին տված գրավոր հարցազրույցում։
«Կիևի իշխանության տակ գտնվող ամբողջ Ուկրաինան կայրվի»,- ասել է Մեդվեդևը։
Ավելի վաղ Դմիտրի Մեդվեդևը հայտնել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը պարբերաբար և ամբողջությամբ ստանում են տարբեր տեսակի հրթիռներ։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի խոսքով, 2023 թվականին զգալիորեն կավելանա բոլոր տեսակի զենքերի, ռազմական և հատուկ տեխնիկայի մատակարարումները։
Ըստ Մեդվեդևի՝ դա թույլ կտա «ջախջախիչ պարտություն» հասցնել ուկրաինական իշխանություններին, «որոնք իրենց զենքերով սնվել են արևմտյան տարբեր սրիկաներից»։