Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը՝ Հայաստանում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԻՆ ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը.
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ը, 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի և 9-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-7-ը հանրապետության հովտային գոտում ցերեկը տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։
Քամին՝ արևմտյան՝3-5 մ/վ, փետրվարի 6-7-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով:
ԱՎելին՝ այստեղ