Ահա ինչի են ընդունակ այն մարդիկ, ովքեր անընդհատ ցանկանում են էքստրեմալ զգացողություններ ստանալ,- հայտնում է Orer.am-ը:
Մի խումբ ալպինիստներ որոշեցին զվարճանալ շատ օրիգինալ կերպով: Էքստրեմալ զգացողության սիրահարները մալուխներից հյուսեցին «սարդոստայն»՝ մի քանի հարյուր մետր երկարությամբ, և ծայրերն ամրացրեցին Գրանդ-Կանիոն ժայռի գագաթներին: «Սարդոստայնի» կենտրոնը սուր զգացողություններ ստանալու համար դարձավ իդեալական վայր: