Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»


«Թուրքիան ժամանակ է ձգում. որևէ առարկայական քայլ չի արվել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կրկին կախված է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքից: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայից հնչող հայտարարություններին, որոնց հիմքում կրկին նախապայմաններ են: Նախօրեին Թուրքիայի առևտրի նախարարը նշել էր, որ եթե Երևանի ու Բաքվի միջև քաղաքական կայունություն ձեռք բերվի, սահմանային անցակետեր կբացվեն, ինչի արդյունքում կաշխուժանա երկկողմ առևտուրը:

Թուրքագետն ընդգծեց, որ Հայաստանի հետ սահմանների բացում ամենաշատը ցանկանում են Կարսում, ինչով էլ պայմանավորված է նշված հայտարարությունը. «Նա պարզապես Կարսում է արել այդ հայտարարությունը, իսկ Կարսը Թուրքիայի ամենացածր, միջին եկամուտ ունեցող նահանգներից մեկն է համարվում: Կարսեցիները իրենց բարեկեցությունը Հայաստանի հետ սահմանի բացման հետ են կապում»: Նրա խոսքով, թուրք պաշտոնյան ասել է այն, ինչ ասում է այդ երկրի նախագահը կամ ԱԳ նախարարը:

«Ընդհանուր առմամբ, Թուրքիան ուղղակի ժամանակ է վատնում: Թուրքիան սպասում է՝ մինչև Հայաստանը և Ադրբեջանը կարգավորեն հարաբերությունները, որ նոր անցնի գործնական քայլերի: Այսինքն, մինչ այդ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ ռեալ բան տեղի ունենալ չի կարող: Իսկ ինչ վերաբերում է մեր քաղաքական գործիչների այն հայտարարություններին, ըստ որոնց, հուսով են, թե առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիան քայլեր կանի, ուղղակի քաղաքական անհեռատեսության, պրոֆեսիոնալիզմի բացակայության, տարածաշրջանը, Թուրքիային չճանաչելու հետևանքն են: Առնվազն պետք է դիտարկել, թե վերջին 25 տարում հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պայմաններում ինչպիսի գործընթացներ են տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպիսի դիվանագիտական շփումներ են եղել, Թուրքիան ինչպիսի պայմաններ է առաջ քաշել»,-ասաց թուրքագետը՝ շեշտելով այդ գործընթացներում առաջընթացի բացակայության փաստի մասին:

«Մեկ տարի է՝ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար բանագնացների միջոցով, այսպես ասած, շփում է տեղի ունենում: Այս մեկ տարվա մեջ հարաբերությունների կարգավորմանն ուղղված որևէ առարկայական քայլ չի արվել: Բուն գործընթացը՝ հարաբերությունների կարգավորումը, թողած, Թուրքիան թեմայի շուրջ ջուր ծեծելով է զբաղված: Ինչ-որ հիմար նախագծեր են քննարկում, ինչ-որ կամրջի բացում և այլն: Ժամանակ են ձգում, մինչև Ադրբեջանն ու Հայաստանը հարաբերությունները կարգավորեն: Այս շարքին է դասվում այն հայտարարությունը, թե իբրև «Թուրքիան վերացնում է ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը Հայաստանի հետ»: Ինչ օդային բեռնափոխադրումների մասին է խոսքը այն դեպքում, երբ Թուրքիայից օդային բեռնափոխադրումներ միշտ են եղել: Հայաստանի և Թուրքիայի միջև ավիափոխադրում կա: Թուրքիայից հագուստ բերողներն անհրաժեշտության դեպքում օդանավով են բերել այն, իսկ շինանյութն էլ չեն կարող օդային բեռնափոխադրումների միջոցով բերել, քանի որ թանկ է: Շինանյութն էլ ցամաքային ճանապարհով՝ Վրաստանի միջոցով են բերում: Իրականում «օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելը» մարդկանց աչքին թոզ փչել է նշանակում»,- ասաց նա՝ նկատելով, որ Թուրքիան դրանով Հայաստանի նկատմամբ բարի կամք չի դրսևորել:

«Հայտարարությունների մակարդակով փորձել է կրկին ցույց տալ, թե հօգուտ Հայաստանի ինչ-որ քայլ է արել: Թուրքիան, մեծ հաշվով, վստահելի գործընկեր չէ անգամ իր դաշնակիցների համար, ուր մնաց՝ վստահելի լինի իր հակառակորդի համար: ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ Թուրքիայի հետ խնդիրներ ունեն, Թուրքիան չի կատարում նրանց պահանջները: Ընդամենը մոտ 3 տասնամյակ առաջ օրը ցերեկով նույն Կիպրոսի կեսը զավթել է ու չի վերադարձնում»,նշեց նա: Թուրքիայի գործոնը դիտարկելով այսօր առկա տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ Անդրանիկ Իսպիրյանը շեշտեց. «Ամեն դեպքում, ծանր իրավիճակում ենք: Ամբողջ տարածաշրջանն այս պահին ծայրաստիճան լարված իրավիճակում է, ինչպես ասում են՝ պատերազմից հինգ է պակաս: Կարծում եմ՝ որոշակի շրջանակներում լայնախոհությունն առաջնահերթ կլինի, և լարվածությունն ավելի չի մեծանա: Ինչ վերաբերում է բուն Թուրքիային, ապա, տեսնելով Լաչինի միջանցքի հետ կապված Թուրքիայի ադրբեջանամետ, Ադրբեջանին աջակցող հայտարարությունները, այս պահի դրությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում որևէ դրական հանգամանք արձանագրել չենք կարող»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա Մանուկյան