Պերուի հարավում առնվազն 40 մարդ Է զոհվել սողանքների հետևանքով
ՄիջազգայինՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Պերուի հարավում հեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել: Հեղեղներից տուժել են մի շարք քաղաքներ Արեկիպա նահանգի Կամանա շրջանում:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է պերուական RPP պարբերականից: Միսկի քաղաքում ջրհեղեղի զոհերին քշել-տարել է ուժգին հոսանքը: Ուրասկի-Սեկոչա մայրուղու վրա պիկապը բախվել է սողանքի պատճառով բլրից թափված քարերին. մեքենայում գտնվող 5 մարդիկ անհետ կորած են: Նշվում է, որ վիրավորվել է առնվազն 20 մարդ:
Տարերքը ավերել է մոտ 200 բնակելի շինություն։ Աղետից տուժել է շուրջ 2 հազար ընտանիք, միջադեպի գոտում արդեն աշխատում են փրկարարական խմբերը։ Հաղորդվում է, որ տասնյակ մեքենաներ են արգելափակվել սողանքների պատճառով: