Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնային


Տեղի ունեցավ «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի շնորհանդեսը

Մշակույթ

Փետրվարի 7-ին տեղի ունեցավ  քաղաքագիտության դոկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Հրաչյա Արզումանյանի «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի շնորհանդեսը:

Գիրքը համապարփակ ձևով ամփոփում է անվտանգային և պաշտպանական հարցերը ժամանակակից հակամարտություններում: Այն քննում է տեսական խնդիրներ և մի շարք երկրների փորձի ուսումնասիրության միջոցով ներկայացնում անվտանգության համապարփակ մոտեցման ձևավորման ու զարգացման պատմությունը: Հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի պաշտպանության և անվտանգության համապարփակ համակարգի որոշ ասպեկտների զարգացմանը, որոնց տեղակայումը կպահանջի խորը փոփոխություններ պետական ​​կառույցներում և հանրության մեջ։  Գիրքը անդրադառնում է նաև հիբրիդային պատերազմի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև ժամանակակից պատերազմների տրանսֆորմացիաներին, որոնք տեղի են ունենում ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում։

Գրքի հեղինակը՝ Հրաչյա Արզումանյանը, իր խոսքում նշեց, որ գիրքը լույս չէր տեսնի  առանց շահագրգիռ անձանց և կազմակերպությունների լայն շրջանակի մասնակցության և աջակցության։ Այնուհետեւ ավելացրեց. «Ուրախություն է տեսնել, որ հայ հանրությունը ձգտում է արձագանքել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին՝ փորձելով դասեր քաղել հայոց պետականության անցած ճանապարհից։ Այս առումով գիրքը հանրության լայն շրջանակների ջանքերի ու հույսերի արդյունք է՝ Հայաստանի անվտանգությանը համակողմանի մոտեցման հաստատման ճանապարհին։ Ճանապարհ, որը ենթադրում է ներուժի և հնարավորությունների միավորում  ողջ հայ ժողովրդի կամքի շնորհիվ»:

«Կողբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանն իր խոսքում նշեց. «Մեր գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում գրահրատարակչությունը»։ Երբ «Կողբ» հիմնադրամում ծանոթացանք Հրաչյա Արզումանյանի գրքին,  ուրախությամբ պատրաստակամություն հայտնեցինք հրատարակել և տարածել այն, քանի որ նմանատիպ գրքերը օգնում են վերաիմաստավորել Հայաստանի քաղաքական պատմությունն ու անցած ճանապարհը՝ այդպիսով ուրվագծելով նաեւ հնարավոր համակարգային լուծումները»։

«Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի զարգացման» ՀԿ նախագահ Արման Պողոսյանն իր ելույթում նշեց, որ հայ հանրությանը անվտանգային մարտահրավերներին եւ հնարավոր պատերազմին նախապատրաստելու մասին մտքերը ի հայտ եկան 2020 թ.-ի պատերազմից հետո, որին ինքը ևս մասնակցել է։ Ըստ նրա՝ անվտանգության համապարփակ մոտեցման մշակումը կենդանի գործընթաց է, և 2022 թ.-ի ընթացքում մի խումբ հասարակական կազմակերպությունների հետ միասին նրանք արշավներ են սկսել այդ ուղղությամբ, նկարահանել ֆիլմեր, անցկացրել բազմաթիվ բանախոսություններ, զորավարժություններ և այլ միջոցառումներ։

«2021 թ.-ին ստեղծեցինք  «Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի զարգացման» հասարակական կազմակերպությունը, որը ղեկավարելու համար հրավիրեցինք պարոն Արզումանյանին։ Կենտրոնի շրջանակներում մշակվում են բեկումնային գաղափարներ և մոտեցումներ, այդ թվում՝ պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում։ Հենց այս միջավայրում էլ առաջացավ անվտանգության հարցերի համապարփակ մոտեցման անհրաժեշտության գիտակցումը, որի մշակումն ի վերջո հանգեցրեց «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի ի հայտ գալուն»,- ասաց Արման Պողոսյանն իր խոսքում։

Արման Պողոսյանը հավելեց, որ շարունակելու են ջանքեր գործադրվել հայ հանրության և Հայաստանի պաշտպանության և անվտանգության համար պատասխանատու պետական ​​կառույցների միջև կապեր հաստատելու ուղղությամբ։

«Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գիրքը կարող եք ձեռք բերել առցանց Liooli.am հարթակից:

Нет описания.

Нет описания.

Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում