Մենք կարճ ժամանակում կվերականգնվենք․ Էրդողան
ՄիջազգայինՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարճ ժամանակում հաղթահարելու է երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները, հաղորդում է Anadolu գործակալությունը։
«Մի՛ անհանգստացեք, մենք կարճ ժամանակում կվերականգնվենք, ինչպես նախկինում վերականգնվել ենք այս բոլոր վայրերում տեղի ունեցած երկրաշարժերից: Զոհվածները, իհարկե, մեր սրտերում կմնան, նրանք մեր մասն են», - ասել է Էրդողանը Իսքենդերուն նահանգում։
Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ փետրվարի 6-ին, Թուրքիայում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել, որոնց հաջորդել են բազմաթիվ հետցնցումները։ Երկրաշարժերի հետևանքով լուրջ ավերածություններ են եղել ոչ միայն Թուրքիայում, այլև հարևան Սիրիայում։ Կան հազարավոր զոհեր ու վիրավորներ։