Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»


«Այս իշխանությունները երկու աթոռի վրա էին ուզում նստել, բայց ընկան երկուսի մեջտեղում՝ տապալելով ամեն ինչ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ զրույցում անդրադարձել ենք թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակներին, Արցախի շարունակվող շրջափակմանը ու այն մեծ վտանգի մասին, որի առջև կարող է կանգնել ամբողջ Հայաստանը: Արթուր Խաչիկյանի խոսքով, մեր թշնամիները չեն թաքցնում իրենց ռազմավարությունը: «Նրանք հստակ ասում են, որ առաջին քայլը լինելու է Արցախի հայաթափումը, երկրորդը՝ Սյունիքի միջանցքը, որից հետո Սյունիքը կորցնելու ենք: Թուրքիան, ըստ այդ ծրագրի, փաստորեն, ձուլվելու է Ադրբեջանի հետ, որից հետո Հայաստանը կմնա որպես մի փոքր անկլավ՝ Մեծ Թուրքիայի մեջ: Հետո էլ կամաց-կամաց Հայաստանը նույնպես կվերացվի: Սա հայերի ոչնչացման ծրագիրն է»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծել է քաղաքագիտության դոկտորը:

Անդրադառնալով այս փուլին ու շրջափակված Արցախին՝ նա նշեց, որ հիմա Արցախի անկախության ճանաչման հիմքեր կան: «Աշխարհը ճանաչել է Կոսովոյի անկախությունը, քանի որ այնտեղ էթնիկ զտում է եղել: Էթնիկ զտում եղել է նաև Հադրութում ու կարող է լինել ամբողջ Արցախում: Աշխարհը ճանաչել է նաև Հարավային Սուդանի, Արևել յան Թիմորի, Էրիթրեայի անկախությունը: Նման օրինակներ կան, ուղղակի պետք է հստակ քաղաքականությամբ գերտերություններին համոզել, որ այս դեպքում նույնպես նրանք պետք է ճանաչեն հայ ժողովրդի ապրելու իրավունքը: Իհարկե, սա դժվար գործընթաց է, բայց կար 30 տարվա բանակցային գործընթաց, և կային որոշ պայմանավորվածություններ: Այդ ամենից հրաժարվելը, Արցախը հանձնելը, 120 մարդու ցեղասպանության դատապարտելը հարցի լուծում չէ: Եթե պետք է հրաժարվեին, պետք չէր 4 տարի առաջ գալ իշխանության ու հրապարակից խոստանալ, թե քննարկելու են Արցախի ապագայի հարցերը, Արցախի հարցի լուծումը: Պետք չէր խաբել ժողովրդին, պետք չէր ասել, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», պետք չէր նաև ասել՝ «մենք զրոյական կետից ենք սկսում»: Այդ ամբողջը սուտ դուրս եկավ»,-ասաց մեր զրուցակիցը:

Ա. Խաչիկյանը միևնույն ժամանակ նկատեց՝ թեպետ Արցախի անկախության ճանաչման հիմքեր և հույսեր այսօր կան, բայց եթե այս իշխանություններն Արցախը պատրաստվում են հանձնել Ադրբեջանին, Հայաստանը՝ Թուրքիային, արդեն անիմաստ է այդ մասին խոսելը. «Իրենք իրենց հայտարարություններով կոտրում են մեր ժողովրդի դիմադրության ունակությունը, թուլացնում մեր բանակցային դիրքերը: Այնպես են անում, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարողանան միջազգային հանրությանն ասել՝ «տեսնո՞ւմ եք, անգամ Հայաստանի կառավարությունն է մեզ հետ համաձայն այն հարցում, որ Արցախը չպետք է կարգավիճակ ունենա, պետք է դառնա Ադրբեջանի մաս»: Այսպիսով, թուլացնելով մեր բանակցային դիրքերը, ՀՀ-ից արցախցիների մեջքին դանակ է խրվում»:

Ինչ վերաբերում է մի կողմից ՌԴ-ին քննադատելուն, մյուս կողմից՝ Արևմուտքից բողոքելուն, մյուս կողմից էլ թշնամուն սիրաշահելու քաղաքականությանը, նա հավելեց. «Մեր ողբերգությունն այն է, որ մենք հիմա ղեկավարվում ենք մի խմբի կողմից, որը չունի ո՛չ փորձ, ո՛չ կրթություն, ո՛չ էլ պատրաստ է ղեկավարել երկիրը, դիվանագիտությամբ զբաղվել: Իրենք բացարձակապես ձախողել են մեր արտաքին քաղաքականությունը ու հիմա միայն արդարացումներ են փնտրում: Եթե ցանկանում էին փոխել մեր արտաքին քաղաքական վեկտորը, պետք է գոնե այլընտրանք ստեղծվեր: Մենք հիմա անգամ այդ այլընտրանքը չունենք: Արևմուտքի կողմից որևէ առաջարկ, երաշխիք չունենք: Ռուսաստանը ևս սա տեսնում է, ու մեզ վրա ծիծաղում են՝ ասելով՝ ո՞ւր պետք է գնաք, գնալու տեղ չունեք:Այսինքն, մի կողմից ՌԴ-ի հետ հարաբերությունները տապալվեցին, բայց մյուս կողմից չկարողացան ինչ-որ այլընտրանք ստեղծել, արդյունքում մենք Արևմուտքի կողմից որևէ առաջարկ չունեցանք: Նույն Արևմուտքը չխառնվեց 2020-ի պատերազմին, որևէ ձևով նկատողություն չարեց, չպատժեց Թուրքիային: Ու հիմա, երբ խոսվում է էթնիկ զտման վտանգի մասին, Արևմուտքը կրկին չի ասում, որ կանխելու է, ՀՀ օկուպացված տարածքների մասով ևս ոչինչ չի իրականացվում»:

Արթուր Խաչիկյանը շեշտեց՝ Արևմուտքը մեզ ոչ մի ռեալ օգնություն չի խոստանում և ոչ էլ, մեծ հաշվով, կարող է, քանի որ Թուրքիան իր դաշնակիցն է: «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս իշխանությունները ՌԴ-ի հետ կապված ամեն ինչ տապալել են: Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն այս պահի դրությամբ նվազագույն կետում են: Այնպիսի հայտարարություններ, որոնք հնչում են Լավրովի և Զախարովայի կողմից, երբեք չենք լսել: Ստացվեց, որ այս իշխանությունները երկու աթոռի վրա էին ուզում նստել, բայց ընկան երկուսի մեջտեղում՝ տապալելով ամեն ինչ: Եթե նրանք պրոֆեսիոնալներ, խելացի ու ռեալ մտածող մարդիկ լինեին, կարող էին բանակցել Արևմուտքի հետ, ինչ-որ բան ստանալ Արևմուտքից, ինչ-որ բան՝ Ռուսաստանից, Իրանի հետ հարաբերություններ ունենալ: Նույն Թուրքիան ու Ադրբեջանը և՛ Արևմուտքից, և՛ Ռուսաստանից ստանում են այն, ինչն իրենց պետք է: Բայց մենք չունեցանք կոմպետենտ մարդիկ, որ կարողանային նման քաղաքականություն վարել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Արթուր Խաչիկյանի խոսքով, իրականում աշխարհից ինչ-որ բան ակնկալելը միամտություն է: «Աշխարհն աչքերը փակել էր դեռ 150 տարի առաջ՝ Բեռլինի կոնգրեսի ժամանակ, աշխարհն իր աչքերը փակել էր նաև Համիդյան ջարդերի ժամանակ, նաև Հայոց ցեղասպանության ժամանակ: Նույն աշխարհը իր աչքերը փակել էր նաև 2020 թվականի պատերազմի ժամանակ: Պարզ չէ, թե մենք ինչու այս ամենը չենք հասկանում: Մենք անընդհատ «միջազգային հանրություն» միամիտ բառերն ենք օգտագործում, բայց միջազգային հանրություն գոյություն չունի: Կան ինչ-որ հայտարարություններ, որոնք ոչնչի չեն հանգեցնում: Շարունակել մտածել, որ եթե ՌԴ-ի թևի տակից դուրս գանք, դեմոկրատ Արևմուտքին դուր գանք, ապա ամերիկացիները, ֆրանսիացիները մեզ կօգնեն, միամտություն է: Այդ միամիտ մտածելակերպը հետևանքն է նրա, որ չունենք արտաքին քաղաքականություն ու պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք կհասկանային, թե ինչպես է աշխատում միջազգային համակարգը»,-ընդգծեց Արթուր Խաչիկյանը:

Նա կարծում է, որ այսօր Բերձորի միջանցքի հարցը ռազմական ճանապարհով լուծել հնարավոր չէ: «Ռազմական լուծումն անհնար է. Հայաստանը չի կարող, ռուսները չեն կարող և չեն ուզում, Արևմուտքը չի ցանկանում: Ռազմական ճնշում որևէ մեկը չի գործադրում Ադրբեջանի վրա, անգամ պատժամիջոցներ չեն կիրառվոմ: Միակ հնարավորությունը դիվանագիտական ճնշումն է, բայց արդեն գրեթե երկու ամիս անց այդ առումով ևս քայլ չկա: ՌԴ-ն դեռ ինչ-որ առանձին քայլեր է անում՝ հումանիտար բեռ է տեղափոխում, նաև մարդկանց, բայց Արևմուտքը ոչինչ չի անում: Եթե Արևմուտքը ցանկանար ճնշել Ադրբեջանին, կարող էր ինչ-որ պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական նավթային ընկերությունների դեմ: Այդ քայլը շատ շուտ կազդեր Ալիևի տրամադրության վրա, բայց նրանք դա էլ չեն անում, քանի որ մենք իրենց համար կարևոր չենք: Մինչդեռ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին հարյուր հազարավոր պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի դեմ: Այսինքն, երբ պետք է, կարող են անել, իսկ մեզ անգամ տնտեսական օգնություն չի ցուցաբերվում այն ծավալներով, որը թույլ կտար վերականգնել ուժերը կամ զինատեսակներ ձեռք բերել: Արևմուտքն Ուկրաինայում կենսական շահ ունի. դա Ռուսաստանին թուլացնելն է»,-նշեց նա՝ հավելելով, որ այստեղ Արևմուտքն այդ կենսական շահը չունի, դրա համար էլ չի օգնում:

Ամփոփելով ու դիտարկելով վերոնշյալ իրողություններից բխող վտանգները՝ նա ընդգծեց. «Մենք շատ ռեալ՝ Հայաստանի վերջնական կորստի վտանգի առջև ենք: Հիմա կա միացյալ թուրքական պետություն. Թուրքիան ու Ադրբեջանը մի բանակ են ստեղծում, գնում են ինտեգրացիայի ճանապարհով: Թուրքիան հիմա ուզում է «Նոր Թուրան» ստեղծել՝ գնալով արևելք: Թուրքիան ցանկանում է ոչնչացնել նաև Արևել յան Հայաստանը: Ալիևը խոսում է Հայաստանում ադրբեջանցիներին վերաբնակեցնելու մասին, որից հետո, ըստ իրենց ծրագրի, այստեղ կմտնեն թուրք-ադրբեջանական զորքերը, որոնց նպատակն է ոչնչացնել Հայաստանը ու հայկական հարցը ընդմիշտ լուծել այնպես, որ տարածաշրջանում հայկական բնակչություն, հայկական պետություն չլինի: Մենք իրենց խանգարում ենք, և ուզում են մեզ ոչնչացնել: Արդեն իսկ Եվրոպայում շատ մեծ պատերազմ է ընթանում, որը գնալով հիշեցնում է երրորդ համաշխահայինը: Այս ընթացքում մենք կարող ենք ընդհանրապես անհետանալ քարտեզից»:

Այս փուլում Արթուր Խաչիկյանը մեկ լուծում է տեսնում: «Կցանկանայի, որ մենք կոմպետենտ ղեկավարներ ունենայինք, որոնք մեզ այս ստորացված, ջարդված վիճակից վեր հանեին: Փաստը, որ այս մարդիկ դա չեն կարողանում անել, ակնհայտ է: Իրենք 4 տարի ունեին, բայց այս տարիների ընթացքում միայն կարողացել են արդարացումների ու պարզաբանումների «բաժին» ստեղծել և ցանկացած ձախողումից հետո մեղադրում են կա՛մ նախկիններին, կա՛մ ՌԴ-ին, կա՛մ բանակին, կա՛մ որևէ մեկին: Անընդհատ սխալներ են անում, աընդհատ մեղավորներ գտնում: Այսպիսի մարդիկ մեզ չեն կարող հանել այս վիճակից, և, մեծ հաշվով, նրանք են պատճառը, որ մենք այս վիճակում ենք: Մեզ կոմպետենտ ղեկավարներ են պետք, որովհետև եթե այսպես շարունակվի, Հայաստան չի լինելու: Եթե որևէ մեկը կարծում է, որ Սյունիքը մարսելուց հետո ադրբեջանցիները Սևանը կվերցնեն ու հետո ինչ-որ պատճառով չեն ցանկանա մինչև վերջ՝ Երևան գալ, իսկ Թուրքիան չի մտնի Գյումրի, շատ են սխալվում: Եթե ավելի մեծ պատերազմ լինի, ու ՌԴ-ն ավելի թույլ վիճակում լինի, մենք կորցնելու ենք Հայաստանը: Այդ ժամանակ Արևմուտքի կողմից կրկին դատապարտող հայտարարություններ, երկու կողմերին ուղղված զսպման կոչեր կլինեն, բայց գործնական քայլեր չեն լինի, ինչպես չեղան ավելի քան 100 տարի առաջ, երբ մեր ժողովրդի մեծ մասը ոչնչացվեց»,-եզրափակեց Ա. Խաչիկյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ Դավթյան