«Համեր»-ի 25-ամյա վարորդի հայրը տարիներ առաջ պահանջում էր կաթողիկոսի հրաժարականը.մանրամասներ
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հանրապետության հրապարակում երեկ ուշ երեկոյան պարեկներին չենթարկվող, երթեւեկության կանոնները կոպիտ խախտող «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանն է:
NEWS.am-ին Արարատ քաղաքի բնակիչներից մեկը պատմեց, որ Գեղամը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, նաեւ շրջափակման մեջ է ընկել:
«Հայրը ունեւոր մարդ է, ոսկու խանութներ ունեն: Գեղամին երկար ժամանակ արգելել էին մեքենա վարել, այդ օրն էլ մեքենան փախցրել էր ու գնացել: Չնայած որ ընտանիքը եկեղեցի է հաճախում, բայց հեղափոխությունից հետո պահանջում էին կաթողիկոսի հրաժարականը, ակցիաներին մասնակցում»,- պատմեց նա:
iravunk.com-ն էլ հայտնում է, որ երեկվա խառնաշփոթի հեղինակի հայրը՝ Արթուր Սահրադյանը աչքի ընկնող հակաեկեղեցական ակտիվիստներից մեկն էր, որը Մայր Աթոռի շրջակայքում, նույն Hummer-ի միջից «աղոթքներ» եւ անպատեհ խոսքեր ու արտահայտություններ էր հնչեցնում Հայոց Հայրապետի հասցեին: «Նոր Հայաստան, նոր հայրապետ» տխրահռչակ շարժումը սկսվեց Սուրբ էջմիածնի եւ Հայոց Հայրապետի դեմ, նույն Hummer-ը մասնակիցն էր այդ ցույցերի, հատկապես էջմիածին քաղաքում: Տեսանյութերը կան տեղադրված Յութուբում եւ երբ ուշադիր նայեցի, տեսա, որ երեկվա «հերոսի» վարած մեքենան եւ տարիներ առաջ Հայրապետի դեմ բողոքի ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը, որը նրա հայրն էր, նորից նույն Hummer-ով է:
Ավելին՝ այստեղ