Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ» Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ» Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ» «Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»


«Ազատազէն»-ի հիմնական նպատակն է զենք կրելու մշակույթի և ռազմակրթական ենթակառուցվածքների զարգացումը

Հասարակություն

«Ազատազէնն» իրեն դիրքավորել է որպես Հայաստանում զենքի մշակույթի ձևավորմանը նպաստող ռազմակրթական ՀԿ, որի հիմնական նպատակներն են զենք կրելու մշակույթի և ռազմակրթական ենթակառուցվածքների զարգացումը, համապարփակ անվտանգային համակարգի կայացումը, օրենսդրական համապատասխան փոփոխությունների իրականացումը։ Փետրվարի 12-ին տեղի ունեցավ «Ազատազէնի» առաջին համագումարը՝ՀԿ լիիրավ և աջակից անդամների ու հյուրերի մասնակցությամբ։

44-օրյա պատերազմից, դրան մասնակցելուց հետո մարդիկ, որոնք հետագայում ստեղծել են «Ազատազէնը», որոշել են՝ պետք է հրաձգարան ունենալ, հիմքում, իհարկե, կրակային պատրաստության դասընթացների կազմակերպումն էր: Այսօր արդեն գլխավոր նպատակներից են պրակտիկ հրաձգարանի կառուցումը և հրաձգարանի շենքի շինարարությունը, հաջորդը՝ անօդաչուների օդանավակայանի ստեղծումը, որտեղ կողք-կողքի կլինեն մարդիկ, որոնք դեռ առաջին քայլերն են անում, և ավելի փորձառուները:

«Ազատազէնի» խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանը համագումարի վայր էր բերել «Ազատազէնի» թուրը, որը պատրաստել են Ուտիք նահանգի Գարդման գավառի Բանանց գյուղի զինագործները 19-րդ դարի սկզբին. «Ազատազէնի գաղափարները կրում էինք դեռ այն ժամանակ, երբ նույնիսկ չգիտեինք այդ բառը: Սա լինելու է ՀԿ-ի նորընտիր խորհրդի թուրը, ծառայելու է նրանց ազատազէնականությունը տարածելու բարդ ճանապարհին»,-ասաց Իշխանը: Շարունակեց՝ «Ազատազէնը» շատ է կարևորում ռազմական պատրաստության դասընթացները: «Սրտանց գնում ենք պատերազմ, բայց երբեմն չունենք այն բանաձևը, թե ինչ պետք է իմանա երկիր պաշտպանողը: Բուժօգնությունը գիտենք այնքանով որքանով... Տասից ավելի կետեր կան, որոնք պետք է հստակ սահմանվեն»:

ՀԿ-ի խորհրդի անդամ Հրանտ Մանասյանն ասաց՝ երբ դիպուկահարների առաջին մրցույթը կազմակերպվեց, դրան զուգահեռ մշակվում էր համապարփակ պաշտպանության և անվտանգության հայեցակարգը: «Պնդում էինք, որ մեր երկրին պետք է հաղթանակի հայեցակարգ»,-նշեց Հրանտը: Վերջինս ներկայացրեց, թե ինչ հսկայածավալ աշխատանք է կատարվել այս մեկ տարվա ընթացքում: Նրա խոսքով՝ «Ազատազէնի» ամենամեծ հպարտությունը հրահանգիչների թիմն է, որում ընդգրկված են պրոֆեսիոնալներ՝ ներկա և նախկին զինվորականներ:

ՀԿ-ն հստակ որոշում ունի՝ ֆինանսների մասով հաշվետու լինել թե՛ իր անդամների, թե՛ հասարակության առջև, ընդ որում՝ որոշում ունեն զարգանալ ոչ միայն նվիրատվությունների շնորհիվ, այլ նաև սեփական ծառայությունները մատուցելով:

ՀԿ-ի տնօրեն, հրաձիգ-ծրագրավորող Նաղաշ Բաղդասարյանը ներկայացրեց «Ազատազէնի» ռազմավարությունը՝ նախ և առաջ խոսելով ՀԿ-ի առաքելության մասին: «Իսկ առաքելությունը հետևյալն է՝ համախմբել մարդկանց զենքի մշակույթի և զինագործության զարգացման շուրջ՝ հանուն ինքնիշխան հայկական պետականության շարունակականության և հզորացման: Իսկ տեսլականը Հայաստանում զենքի մշակույթը կենցաղի մաս դարձնելն է: Զինագործությունը զարգացած և ինքնաբավ է, առկա է բավարար ներուժ ու դիմակայություն՝ խաղաղություն պարտադրելու համար»,-ընդգծեց Նաղաշը: Նա ցավով է նշում, որ ռազմական կրթությունը բավականին տխուր վիճակում է թե՛ կրթական հաստատություններում, թե՛ հասարակության մեջ. «Որպես ռազմավարական ուղղություն՝ նախատեսում ենք առաջիկա 5 տարիներին աշխատել առնվազն 100 մասնավոր և պետական դպրոցների հետ, իրագործել ՆԶՊ դասընթացի կիրառական գործառնական պարապմունքեր «Ազատազէնի» հրաձգարանում, նախատեսում ենք 10 մասնավոր և պետական բուհերի հետ ինտենսիվ աշխատանք վարել և այլն: Արդյունքում հուսով ենք հինգ տարի հետո ունենալ 30 հազար ազատազէն՝ մարդ, որը մարզված է, զինված և պատրաստ է մարտական գործողության»:

«Ազատազէնի» ծրագրերը շատ են, կա առաջիկա հինգ տարվա համար մշակված ռազմավարությունը, ՀԿ անդամները գիտեն իրենց անելիքները, սակայն դանդաղ է ընթանում պետական մարմինների հետ աշխատանքը: Բոլորն են պնդում՝ պետք է վերականգնել ու ամրապնդել մարդկանց մեջ այն մտածողությունը, որ իրենք են պատասխանատու այն տարածքի համար, որտեղ ապրում են և ստեղծագործում: Սրան է նաև ուղղված լինելու առաջիկա հինգ տարում 12 հրաձգարանների և 2 ուսումնական կենտրոնների բացումը: Բայց, իհարկե, կարևորագույն միտքը սեփական երկրի ու դրա անվտանգության համար պատասխանատվության ստանձնումն է:

Համագումարի ավարտին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում կազմակերպությունում ձևավորվեց նոր խորհուրդ և ընտրվեցին վերստուգողներ մեկ տարի ժամկետով, խորհուրդը ընտրեց խորհրդի նախագահ և ընկերության տնօրեն։ Տարեկան համագումարի ավարտին ընտրվեց կազմակերպության խորհրդի նոր կազմը։

Խորհրդի անդամներ ընտրվեցին Սպարտակ Կյուրեղյանը, Իշխան Գևորգյանը, Հրանտ

Մանասյանը, Գեղամ Չանդիրյանը, Դավիթ Նահատակյանը, Աննա Հովհաննիսյանը, Արթուր

Ավդալյանը, Տարոն Բաղդասարյանը, Անի Ղազարյանը, Անի Ալավերդյանը, Անդրանիկ Հակոբյանը, Սաթենիկ Մնացականյանը, Թովմասն Խաչատրյանը, իսկ վերստուգողներ՝ Արմեն Աթալյանը, Զավեն Գյուլխանդանյանը, Տիգրան Մխիթարյանը։ Խորհրդի նախագահ ընտրվեց Իշխան Գևորգյանը, իսկ կազմակերպության տնօրեն՝ Նաղաշ Բաղդասարյանը։

Լուսինե Առաքելյան

Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԵրբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԻնչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան