Արտակարգ. ГАЗель-ը վթարի է ենթարկվել
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տավրոսի 6-րդ փողոցում Տարոն-4 թաղամասը սպասարկող մարդատար ГАЗель-ի վարորդ Աշոտ Մելիքսեթյանը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնազգացողության վատացման պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Քաջիկ Պապիկյանի վարած BMW-ին, ապա բախվել թիվ 23 տան երկաթե դարպասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել Ա Մելիքսեթյանին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային առայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Պարեկային ծառայության Լոռու գումարտակում նյութեր են նախապատրաստվում: