Վարդենիսից տեղեկացնում են. կրակոցները տևել են մի քանի րոպե
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Գեղարքունի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցներից որևէ քաղաքացիական անձ չի վիրավորվել, քաղաքացիական օբյեկտ չի վնասվել։ Այս մասին հայտնել է Վարդենիս համայնքի Նորաբակ բնակավայրի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը։
Ըստ նրա՝ կրակոցները տևել են մոտ 10 րոպե։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն:
«Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն»։