Բարձրաստիճան պաշտոնյան ցած է նետվել բազմահարկ շենքի պատուհանից
ՔաղաքականՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Սանկտ Պետերբուրգում բազմահարկ բնակելի շենքի պատուհանների տակ մահացած են գտել Արևմտյան ռազմական շրջանի (ԶՎՕ) ֆինանսական աջակցության բաժնի պետ, 58-ամյա Մարինա Յանկինային։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Իրավապահ մարմինները դիտարկում են ինքնասպանության վարկածը։
Մահացածի տան 16-րդ հարկի ընդհանուր պատշգամբում քննիչները հայտնաբերել են փաստաթղթեր, ինչպես նաև նրա անձնական իրերը։

Նախկինում Յանկինան աշխատել է Դաշնային հարկային ծառայությունում, ինչպես նաև զբաղեցրել է Սանկտ Պետերբուրգի գույքային հարաբերությունների կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Վերջին օրերին սա ռուս պաշտոնյաների հետ կապված ողբերգական պատահարի հերթական դեպքն է․ փետրվարի 13-ին մերձմոսկովյան Գոլիկովո գյուղի ամառանոցում հայտնաբերվել էր ՌԴ ՆԳՆ ծայրահեղականության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Մակարովի դին։
Քննիչների տվյալներով՝ 72-ամյա Մակարովն ինքնասպան է եղել։