Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»


Հայաստանին կոչ են անում մտափոխվել. ԵՄ դիտորդական առաքելությունը «հավել յալ արժեք» չունի, բայց կարող է նոր լարվածություն բերել առանց այն էլ անհանգիստ տարածաշրջան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

kommersant.ru-ն «Հայաստանին կոչ են անում մտափոխվել. ԵՄ առաքելությունը դեռ չի ժամանել հանրապետություն, բայց արդեն անհանգստացրել է Մոսկվային» վերնագրով հոդվածում գրում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում պատրաստվում են Եվրամիությունից դիտորդական առաքելության ժամանմանը։ Հիշեցնենք, որ այն ուղարկելու որոշումը վերջնականապես կայացվել է Բրյուսելում հունվարի 23-ին, իսկ բուն տեղակայումը պետք է սկսվի փետրվարի 20-ին։ Համենայնդեպս, CivilNet-ի հետ զրույցում այդպես է ասել Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լոիզոն՝ հավելելով, որ առաքելության կազմում ընդգրկվելու է ութ ֆրանսիացի ժանդարմ։ Միևնույն ժամանակ, քանզի որպես եվրոպացիներին հրավիրող կողմ հանդես է եկել միայն Հայաստանը, դիտորդները կկարողանան աշխատել բացառապես նրա տարածքում, նրանք չեն մտնի Ադրբեջան, նաև՝ Ղարաբաղի հայաբնակ մնացած հատված։

Առայժմ առաքելությունը դեռ չի ժամանել, բայց դիվանագիտական ակտիվությունն ակնհայտորեն աճել է և՛ Երևանում, և՛ Բաքվում։ Անցած շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ։ Իսկ ահա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն անձամբ է այցելել այդ երկրների մայրաքաղաքներ։ Հետո Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բացի այդ, փետրվարի 13-ին Երևան է այցելել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Հիշեցնենք, որ Հայաստանում շարունակում են խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի մասին, որը 2020 թվականի պատերազմից առաջ զբաղվում էր հակամարտության կարգավորմամբ, մինչդեռ Բաքուն, ԵՄ-ն և նույնիսկ Մոսկվան ընդունում են, որ այդ ձևաչափը դադարել է գոյություն ունենալ։ Այս բոլոր հանդիպումների ու զրույցների արդյունքների մասին մամուլի հաղորդագրությունները հնարավորինս չոր են հնչում։ Ընդհանուր շարքից առանձնանում են ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությունները։ Նա հնարավորինս ուղիղ է արտահայտել Ռուսաստանի դիրքորոշումը: «Ընդհանուր առմամբ, պատմության մեջ Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի մասնակցությամբ ինչ-որ սուր հարցի, կոնֆլիկտային իրավիճակի խնդիր արդյո՞ք լուծվել է, նման օրինակներ չկան,- ասել է պարոն Վոլոդինը,- և նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել իրենց երկիրը: Ցանկացած ոք, ով ցանկանում է խաղաղություն, իրավիճակի կարգավորում, ոչ միայն պետք է հեռու մնա այդ քվազիխորհրդարանականներից, ԵԽԽՎ-ից, Եվրախորհրդարանից, այլ հստակ գիտակցի, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, կվատթարացնի այն և ավելի ու ավելի նոր խնդիրներ կստեղծի»։

Նման կերպ պարոն Վոլոդինը պաշտպանել է այն միտքը, որն արդեն արտահայտել էր ՌԴ ԱԳՆ-ն, այսինքն՝ այն, որ ԵՄ դիտորդական առաքելությունը «հավել յալ արժեք» չունի, բայց կարող է նոր լարվածություն բերել առանց այն էլ անհանգիստ տարածաշրջան։ Ընդ որում, ընդգծենք, որ ո՛չ Եվրախորհրդարանը, ո՛չ ԵԽԽՎ-ն առնչություն չունեն առաքելության հետ, քանի որ դրա մասին որոշումը կայացրել են ոչ թե պատգամավորները, այլ ԵՄ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները։ Այնուամենայնիվ, Մոսկվայի ուղարկած ազդանշանն ակնհայտորեն ծառայել է իր նպատակին ու ամրապնդել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնումը, և դա այն դեպքում, որ վերջին շրջանում նրանց միջև որոշակի տարաձայնություններ կային։ Օրինակ՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հասկացրել է, որ Բաքուն կիսում է Մոսկվայի դժգոհությունը։

«Ինչո՞ւ է պետք նման առաքելություն, հատկապես երկու տարով։ Եզրակացությունն ինքնին այն է, որ Երևանը մտադիր է առնվազն երկու տարով հետաձգել բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման և սահմանի սահմանազատման շուրջ, իսկ Փարիզը, թաքնվելով Եվրամիության թիկունքում, զիջումների է գնում Երևանին», - kommersant. ru-ին ասել է Մուսաբեկովը։ Հիշեցնենք, որ մինչև 2022 թվականի վերջը Ադրբեջանը թեքվում էր դեպի եվրոպական, այլ ոչ թե ռուսական խաղաղության պայմանագրի նախագիծը։ Ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ Պրահայում կայացած բանակցություններում խաղի մեջ մտավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Դրանից հետո Երևանը սկսեց պնդել, որ նա մասնակցի բանակցությունների հաջորդ փուլերին, ինչը Ադրբեջանում անընդունելի համարվեց։ «Այդ թեման Ռուսաստանի կողմից է բարձրացվում երկու ճգնաժամերի ֆոնին, - kommersant.ru-ի հետ զրույցում հետխորհրդային տարածքում Մոսկվայի դիրքորոշման մասին կարծիք է հայտնել Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը,- առաջին հերթին Ուկրաինայի տարածքում Արևմուտքի և Ռուսաստանի կատաղի դիմակայության պայմաններում Մոսկվան մեծ խանդով է արձագանքում հետխորհրդային տարածքում Արևմուտքի հետ ցանկացած գործընթացի, երկրորդ հերթին խոսքը հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի մասին է. այդ հարաբերություններում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք պարբերաբար հրապարակային են դառնում»։Միաժամանակ, փորձագետի կարծիքով, Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը չի կարող ազդել եվրոպական առաքելության տեղակայման հեռանկարների վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին