Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել՝ հասնելով 47 հազարի
ՄիջազգայինՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 47 հազարի, որից 41.020-ը՝ Թուրքիայում, 5800-ը՝ Սիրիայում, հայտնում է BBC-ն:
Ըստ գործակալության՝ Սիրիայում զոհերի թիվը մի քանի օր է՝ չի փոխվել, և դա կարող է վկայել, որ ողբերգության իրական չափերն անհայտ են։
Թուրքիայի զոհերի թիվը նույնպես կարող է աճել, քանի որ ավերվել է 345.000 բնակարան, իսկ բազմաթիվ մարդիկ դեռ անհայտ կորած են համարվում:
Թուրքիայի AFAD փրկարար ծառայության ղեկավարը հայտարարել է, որ ցնցումների էպիկենտրոնին ամենամոտ գտնվող Քահրամանմարաշ քաղաքում փրկարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ «Քահրամանմարաշում դեռ 19 շենքում պետք է աշխատանքներ կատարվեն, դրանք շարունակվում են նաև Ադըյամանի Չինար տեղանքում:
Ավելին՝ այստեղ