Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան


«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի կազմակերպիչների միասնական հայտարարությունը

Բլոգ

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի բարեկամներ,

Անցած շաբաթ կայացած «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի համակազմակերպիչները երեկ հանդես են եկել միասնական հայտարարությամբ: Ինձ պատիվ վիճակվեց երեկ ներկայացնել այդ հայտարարությունը մեր հանրությանը, այն այսուհետև կդառնա մեր հետագա գործողությունների ուղենիշ: Հաճույքով ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, ձեր անմիջական աջակցության ակնկալիքով:

Հայտարարություն

Մենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ 2023 թ․ փետրվարի 24-ին և 25-ին Երևանում տեղի ունեցած «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի համակազմակերպիչներս, հիմք ընդունելով համաժողովի ակադեմիական զեկուցումներում և գործնական ելույթներում տեղ գտած գաղափարները, փաստարկներն ու գիտական հիմնավորումները, արձանագրում ենք․

• Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ավելին՝ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է։ Պատմականորեն Լեռնային Ղարաբաղը հազարամյակներ եղել է հայկական տարածք, իսկ 1918-20 թվականներին, երբ Ադրբեջանն առաջին անգամ իր նկրտումներն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տարածքների նկատմամբ, միջազգային բոլոր զեկույցներում այն աներկբայորեն ճանաչվել է որպես հայերով բնակեցված տարածք, և միայն խորհրդային կարգերի հաստատումից հետո, ներքին վարչատարածքային բաժանմամբ բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին՝ նույնիսկ այդ պայմաններում ունենալով ինքնավար մարզի կարգավիճակ։ Արցախի անկախացման հիմքում ընկած խորհրդային օրենքները համապատասխանել են միջազգային իրավունքի նորմերին՝ ընձեռելով ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունք։ Արցախի անկախացման փաստական հիմքերը եղել են ոչ միայն Արցախի էթնիկ, տարածքային, սոցիալ-մշակութային, տնտեսական, պատմական ինքնուրույնությունը, այլ առաջին հերթին նրա ժողովրդի՝ Ադրբեջանի կողմից ցեղասպանության չենթարկվելու գոյաբանական անհրաժեշտությունը։ Միջազգային հանրությունը երբեք չի արտահայտել իրավաքաղաքական դիրքորոշում առ այն, որ Արցախը պետք է ներառվի Ադրբեջանի կազմում, իսկ 2007 թ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվել է, և 2009թ․ Հայաստանի և Ադրբեջանի կողմից որպես բանակցային հիմք են ընդունվել Մադրիդյան սկզբունքները, որոնցով տարածքային ամբողջականության սկզբունքի հետ միասին որպես բանակցային հիմք հաստատվում էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Արցախի Հանրապետության կայացման միջազգային իրավական հիմքերն անառարկելի են, և նրանցից որևէ նահանջ անթույլատրելի է։

• Արցախի հարցը հայության գոյութենական խնդիրների փաթեթից դուրս դիտարկելը անթույլատրելի է։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, առավել ևս դա իրավաբանական ինչ-որ փաստաթղթով ամրագրելը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պայքարից հրաժարվելը ոչ թե կերաշխավորի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և Հայաստանի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգությունը, այլ ճիշտ հակառակը՝ կդառնա հայոց պետականության կործանման, հայ ժողովրդի ցեղասպանման գործընթացին անշրջելիություն հաղորդող հերթական ողբերգական հանգրվանը, քանզի Ադրբեջանը չի թաքցնում իր ցեղասպան նկրտումները ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և իր բազմաթիվ ատելապաշտ գործողություններով ու հռետորաբանությամբ մերժում է հայ ժողովրդի գոյության բուն իրավունքը սեփական պատմական հայրենիքում։

• Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման քաղաքական, դիվանագիտական մեխանիզմներն ու հնարավորություններն ամենևին սպառված չեն։ Իրավաքաղաքական տեսանկյունից սնանկ են իշխանական քարոզչամեքենայի կողմից սփռվող այն պնդումները, թե իբր անկախացումից ի վեր, դեռևս 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Արցախը վերջինիս կազմում։ Նույն կերպ կեղծ ու անհիմն են այն պնդումները, թե միջազգային հանրությունը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։ Միջազգային հանրությունը մեզ չի շտապեցնում Ադրբեջանի հետ կնքել այնպիսի «խաղաղության պայմանագիր», որին հաջորդելու են Ադրբեջանի նոր ագրեսիան, անհիմն տարածքային պահանջները, աննկարագրելի ծավալի ռեպարացիաները, որոնց գինը պետք է վճարի ողջ հայ ժողովուրդը, և որոնց արդյունքը դառնալու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորուստը և փաստացի կործանումը։ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, թեև ունեն աշխարհաքաղաքական լուրջ տարաձայնություններ, այնուամենայնիվ ԼՂ խնդրի կարգավորման հարցում մինչ օրս էլ պահպանում են ընդհանուր, միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված հավասարակշռված դիրքորոշում, և համանախագահ բոլոր երեք պետություններն էլ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո հստակ դիրքորոշում են հայտնել առ այն, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված չէ։ Բերձորի միջանցքի շրջափակման վերաբերյալ բազմաթիվ պետությունների և միջազգային կառույցների հայտարարությունները ևս ապացուցում են, որ միջազգային հանրության համար ընկալելի է, որ Արցախի ինքնորոշումն ամենևին էլ անջատողականության հարց չէ։ Այն տարբերվում է տարբեր քաղաքակիրթ երկրներում ժամանակ առ ժամանակ ծագող ազգային ինքնորոշման իրավունքի իրացման նախաձեռնություններից․ սա ֆիզիկական գոյատևման, ցեղասպանությունը կանխելու միակ իրատեսական փրկության ուղին է։ Միջազգային դերակատարների համար ընդունելի ու հասկանալի կլինեն նաև Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվող բոլոր այն բանակցային նախապայմանները (Շուշիի, Հադրութի, Արցախի Հանրապետության այլ տարածքների դեօկուպացիա, փախստականների վերադարձ, միջնորդային առկա ձևաչափի վերականգնում կամ նոր ձևաչափի ստեղծում, 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարում և այլն), որոնք կչեզոքացնեն բանակցային գործընթացը նոր կապիտուլյացիոն ակտով դադարեցնելու Ադրբեջանի նկրտումները։ Հայաստանի Հանրապետությունը նաև հնարավորություն ունի միջազգային դատական ատյաններում բազմաթիվ գործերով Ադրբեջանին պատասխանատվության կանչել՝ կատարած ռազմական, ցեղասպան ու այլ մարդատյաց հանցագործությունների համար, դրանով է՛լ ավելի ամրապնդելու սեփական բանակցային դիրքերը։ Հայկական սփյուռքն այսօր էլ ունի չիրացված լոբբինգային մեծ հնարավորություններ, սակայն Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների ուղեգիծը հակասում է նաև սփյուռքահայ կառույցների գործունեության շարունակական տրամաբանությանը և զրկում նրանց անհրաժեշտ արդյունավետությունից, ինչպես նաև խզում առաջացնում օտարերկրյա դիվանագիտական որոշումների ընդունման կենտրոններում՝ միասնական հայկական դիրքորոշումն ընկալելու հարցում։

• Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն աջակցելը՝ Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորվելու հեռանկարով, Հայաստանի Հանրապետության իշխանությունների սահմանադրական պարտականությունն է։ Այն բխում է ՀՀ Անկախության հռչակագրից և Սահմանադրությունից։ Սահմանադրական այս պարտականությունից փաստացի հրաժարվելը ոչ միայն անօրինական է, այլ նաև դավաճանություն է հայ ժողովրդի կենսական շահերի նկատմամբ և անխուսափելիորեն հանգեցնելու է իրավական և քաղաքական պատասխանատվության։

• Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար պայքարը հայ ժողովրդի առանցքային առաքելությունն է։ Այդ պայքարը պետք է նոր շունչ ստանա, դուրս բերվի ներքաղաքական հակասությունների և աշխարհաքաղաքական նախընտրությունների տրամաբանությունից։ Այսօր երիտասարդ սերնդի զգալի մասի մոտ դրսևորվող անտարբերությունը Արցախի ճակատագրի նկատմամբ պետք է ևս հաղթահարվի, այն պետք է անմիջաբար կապվի քաղաքացիական պատասխանատվության և կենսունակ հայրենիք ունենալու հրամայականի հետ։ Թե՛ համակազմակերպիչները, և թե՛ նրանց գաղափարները կիսող բոլոր կառույցները ուղիղ պարտականություն ունեն՝ վերականգնելու մեր երիտասարդության վճռականությունը ազգային-ազատագրական պայքարը տրամաբանական ավարտի հասցնելու նկատմամբ և պարտավոր են հնարավոր առավելագույնն անել՝ ներգրավելու մեր երիտասարդությանն այդ պայքարում։

Ելնելով վերոնշյալից՝

• վճռական ենք՝ հասու բոլոր միջոցներով Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին հետ պահելու Արցախի հարցում վարվող հակաօրինական և կործանարար քաղաքականությունից,
 
• ՀՀ գործող իշխանություններից պահանջում ենք հստակորեն հրաժարվել Արցախը որևէ կերպ Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց,

• այս առումով ակնկալում ենք հայրենիքի ճակատագրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցների և կազմակերպությունների աջակցությունը, և Հայաստանի, Արցախի և սփյուռքահայ բոլոր հասարակական ու քաղաքական ուժերին կոչ ենք անում միասնական ճակատ ձևավորել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման օրակարգի շուրջ։

«Համախմբում» շարժում
«5165 շարժում»
«Արար» հիմնադրամ
«Ջենեսիս Արմենիա» հիմնադրամ
«Այլընտրանքային նախագծեր» խումբ
Քաղաքագետների հայկական ասոցիացիա
«Կոնցեպտուալ հարթակ» նախագիծ
Գյումրու «Ազգային արժեք ակումբ»
 
Այս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն