Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»


«Դատական համակարգ, բառի բուն իմաստով, գոյություն չունի». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Դատա-իրավական համակարգում այս փուլում տեսնում ենք թիրախավորվող դատավորներ, որոնք ինչ-որ մի փուլում կարող են զրկվել լիազորություններից, իշխանության, այսպես ասած, քիմքին հաճո վարքագիծ չդրսևորելու պատճառով: Դիտարկելով նաև վերոնշյալ մոտեցումը՝ փաստաբան Երվանդ Վարոսյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծել է, որ այս իրողությունը ևս ավելի լայն նպատակի տրամաբանության մեջ է:

«Դատական համակարգն այս իշխանությունները հասցրին մի կետի, երբ արդեն կարող ենք ասել, որ դատական համակարգ, բառի բուն իմաստով, գոյություն չունի: Գոյություն ունի աննման զույգ՝ ի դեմս արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ու նրա վաղեմի ընկեր ու գործընկեր՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի: Եվ գոյություն ունի նրանցից ներքև գտնվող ինչ-որ բուրգ: Այս ամենն անհնար է դատական համակարգ կոչել: 2018-ից քայլ առ քայլ եկան ու հասան այս փուլին»,-ասաց մեր զրուցակիցը:

Խոսելով ավելի լայն նպատակի մասին՝ նա շեշտեց. «Այս ամենը, իհարկե, ուղիղ Նիկոլ Փաշինյանից է գալիս: Եվ մենք, ցավոք, գործ չունենք իրավաքաղաքական գործընթացների հետ: Սա բացառապես քաղաքական դրսևորում է: Իշխանության հասած մեկ անձի՝ իր իշխանությունը հավերժացնելու ճանապարհին հնարավոր իրական ու ենթադրյալ խոչընդոտները վերացնելուն ուղղված գործընթաց է սա: Այստեղ որևէ այլ բան փնտրել պետք չէ: Այդ անձի՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպարեզում արած ցանկացած գործողություն միտված է միայն այդ մեկ նպատակին՝ իշխանությունը հավերժացնելուն: Այլ նպատակ նա չի կարող պատկերացնել»:

Երվանդ Վարոսյանի խոսքով, զիջումային քաղաքականությունը ևս իշխանությունը պահելու ցանկությունից է բխում. «Օրինակ՝ ամիսը հինգ անգամ կարող է փոխել արտաքին քաղաքական ուղղվածությունը, բայց դրա հիմքում ևս նշված նպատակից բխող հարցադրումն է՝ ո՞րն է ավելի հարմար իշխանություն պահելու համար: Սա է պատճառը, որ ինչ-որ պահի արտաքին դաշտում կարող է հոխորտալ, խոսել ՀՀ-ից զավթված սուվերեն տարածքներից, հետո կարող է ամիսներով մոռանալ, որ ՀՀ սուվերեն տարածքները զավթված են: Այդ ամենի տրամաբանությունը մեկն է. յուրաքանչյուր պահի մտածում է, թե այդ պահին իշխանություն պահելու համար որն է ավելի հարմար դիրքը, որ կարող է ընդունել»:

Ինչ վերաբերում է դատական համակարգի՝ նման քաղաքականության նկատմամբ ունեցած «դիմադրողականությանը», Երվանդ Վարոսյանը նշեց, որ համակարգը չի կարող դիմանալ: «Չի կարող, որովհետև նշվածի մեղավորությունն արդեն Նիկոլ Փաշինյանինը չէ: Մեղավոր են նաև այն անձինք, որոնք տասնամյակներ շարունակ պատասխանատու են եղել այդ դատական համակարգի կայացման համար: Նրանց կայացրած դատական համակարգն է, որ այսօր կռանում է Փաշինյան Նիկոլի առաջ, և իրենց մարդու պես են պահում ու դիմադրում են ընդամենը հատուկենտ դատավորներ: Սա խոսում է այն մասին, որ մենք դատական համակարգ, որպես այդպիսին, երբեք չենք էլ ունեցել: Այո, եղել են ռեֆորմներ, որոնք շատ դանդաղ որոշակի դրական արդյունքների են բերել: Եղել են նաև հատուկենտ պարկեշտ դատավորներ: Բայց ընդհանուր համակարգի հիմքում եթե լիներ այն սկզբունքը, ըստ որի, դատավոր կարող է դառնալ միայն սկզբունքային, բանիմաց, մարդու շնորհք ունեցող անձնավորությունը, դատական համակարգը ոչ ոք չէր կարող այս օրին հասցնել»,-ասաց փաստաբանը:

Երվանդ Վարոսյանը շեշտեց՝ իր համար պարզ էր, թե ավելի վաղ ինչու համարժեք արձագանք չեղավ, երբ դատարանների մուտքերն էին փակում: «Ես գիտեմ՝ ինչու այդ շրջափակումը եղավ: 2018-ից հետո հնչող լոզունգներին դատավորներն էլ էին հավատացել: Նրանք հավատացել էին, որ այսուհետ իրենք օրենքով պետք է գործեն, որ «իրավական պետության ժամանակաշրջան է ի հայտ եկել», և այսպես շարունակ: Փաշինյանը, շրջափակելով դատարանների մուտքերը, նրանց ուղիղ ցույց տվեց, որ ոչինչ չի փոխվել, ու դեռ ամեն ինչ վատ է լինելու, ասաց՝ «հանգիստ նստեք տեղներդ»: Դրանից հետո դատավորներն իրենց ընտրությունը կատարեցին: Եղան մարդիկ, ովքեր «հանգիստ չնստեցին տեղները», եղան մարդիկ, ովքեր «վեր ընկան»»,-նշեց նա:

Անդրադառնալով վերջին շրջանում իրականացվող, իշխանությունների բնորոշմամբ, հանրային քրեական հետապնդումներին, փաստաբանը շեշտեց, որ սա ևս վերոնշյալ նպատակի տրամաբանության մեջ է և բացարձակապես կապ չունի իրավական հարթության հետ: «Այդ գործընթացները անհնար է դիտարկել իրավական հարթության մեջ: Այդ գործընթացները կրկին սովորական քաղաքական շոուների, մեղավորներ-պատասխանատուներ գտնելու և հասարակության որոշակի հատվածին պարբերաբար զոհեր մատուցելու գործընթացի հերթական դրսևորումներն են»,-հավելեց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր Այվազյան