Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան


«Գնում եմ այնտեղ, որտեղից հետ գալու հավանականությունը շատ քիչ է». հայր ու որդի Հովհաննիսյաններն անմահացել են Ջրականում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր հայր և որդի Կարեն և Նարեկ Հովհաննիսյանների մասին ենք պատմելու: Տիկին Հասմիկի խոսքով, ամուսինը հոգատար էր, ընտանիքին նվիրված: «Պատերազմ ևս ընտանիքի համար գնաց: Մեր տղային չկարողացանք հետ պահել, որ կամավոր չմեկնի: Կարենն էլ ասաց՝ իմ տղան գնում է, մնում եմ, որ ի՞նչ անեմ: Մեկ պատերազմ արդեն տեսել էր, 1992-94 թթ. մասնակցել էր ռազմական գործողությունների, վիրավորում ստացել, գիտեր, թե ինչ բան է պատերազմը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարենի կինը: 27 տարի կլիներ, ինչ ամուսնացած էին:

«Իրար ավելի փոքրուց էինք ճանաչում, դպրոցում միասին էինք սովորել, մի թաղամասում էինք ապրում: Սկզբում դասընկերներ էինք, հետո ընկերներ, իսկ հետո ընտանիք դարձանք»,-հավելում է զրուցակիցս:

Կարենն ու Հասմիկը որդի և դուստր ունեն: Այս պատերազմում տիկին Հասմիկը նաև որդուն է կորցրել: «Նարեկը շատ մեծ սիրո պտուղ է: Խելացի ու բանիմաց, նաև աշխույժ տղա էր: Բարձր գնահատականներով ավարտել էր Երևանի հայ-հունական պետական քոլեջի Խմորման և գինեգործության բաժինը, գարեջրի մասնագետ էր, հետո ընդունվել Ագրարային համալսարանի գինեգործության բաժնի միանգամից երկրորդ կուրս: Միաժամանակ աշխատում էր նաև Երևանի գարեջրի գործարանում: Երրորդ կուրսի ուսանող էր, երբ պատերազմն սկսվեց, երբ մեր բոլոր երազանքներն ու նպատակները կիսատ մնացին»: Տիկին Հասմիկի խոսքով, որդին փոքրուց սիրել է իր մասնագիտությունը, պապիկն էլ այդ մասնագիտությունն ուներ, և Նարեկը նրա հետ հաճախ էր գործարանում լինում: Նարեկը 2015-2017 թթ. ծառայել էր Ասկերանում, Ապրիլ յան պատերազմի մասնակից էր:

«Պատերազմի օրերին 102 օր դիրքերից չիջավ, ավագ սերժանտ էր, երբ զորացրվեց: Հայր ու որդի շատ լավ գիտեին՝ պատերազմն ինչ է, ճանաչում էին թշնամու ձեռագիրը, պատահական չէր, որ առաջին օրերին մեկնեցին ռազմադաշտ: Որդուս ասացի՝ մեկ օր սպասի, տեսնենք, թե ինչ է կատարվում, պատասխանեց՝ չե՞ս հասկանում, որ տղերքը մենակ են: Այլևս անիմաստ էր որևէ բան ասել»,-նշում է տիկին Հասմիկը:

Վերհիշում ենք պատերազմի օրերը: «Նարեկը պատերազմը սկսվելուց հետո ծանուցագիր ստացավ, գնում էր զինկոմիսարիատ, ասում էին՝ գնա, առավոտյան կգաս, հետո գնա, վաղը կգաս: Տղաներն ըմբոստացան, թե մեզ տանում, բերում եք: Սկսեցին կամավոր ջոկատներ կազմել, այդ պահին մի մարդ ասաց՝ գնում եմ Ստեփանակերտ, մեքենայիս մեջ տեղ ունեմ, Նարեկն էլ արձագանքեց՝ գալիս ենք: Շատ արագ ստացվեց ամեն ինչ: Մեր հարևաններից մեկին ասել էր՝ գնում եմ այնտեղ, որտեղից հետ գալու հավանականությունը շատ քիչ է»: Հայր ու որդի Երևանից հասնում են Ստեփանակերտ:

«Նարեկը սկզբից գնացել էր Ասկերանի այն զորամասը, որտեղ ծառայել էր: Ասել էին՝ տեղ չունենք այստեղ, մեր զինվորները շատ են: Մատաղիսից էլ հետ էին ուղարկել, չգիտեմ, թե ինչ պատճառով: Հետո ամուսինս նկար ուղարկեց, գրել էր՝ «գնացինք Ջաբրայիլ»: Կապի մեջ էի իրենց հետ, ասացի՝ Կարե՛ն, խնդրում եմ, հետ եկեք: Պատասխանեց՝ էլ չենք կարող: Չգիտեմ՝ այդ պահին ինչ մտածեց, ինչեր էին արդեն տեսել»: Վերջին անգամ ամուսնու և որդու հետ տիկին Հասմիկը զրուցել է հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան, հոկտեմբերի 3-ին արդեն նրա զանգերն անպատասխան են մնացել: «Մեզ որևէ մեկը հետագայում կոնկրետ չասաց, թե երբ են զոհվել, բայց գիտենք, որ այդ գիշեր Ջրականում երևի ամենամեծ մարտն էր եղել: Նարեկը նաև հոկտեմբերի 2-ի գիշերն ընկերներին նամակ էր գրել՝ «բոյ ենք տալիս, չենք մեռել»: Առավոտյան արդեն իր հեռախոսին պատասխանող չեղավ: Հոկտեմբերի 11-ին թուրքական ինչ-որ էջում տեսանյութ էին տեղադրել, զոհված տղաներն էին, Նարեկը ճանապարհին էր ընկած, տեսանյութը դիտելուց հետո զգացողություն ունենք, որ հետ է դարձել, շրջվել դեպի հայրը և…»:

Կարեն և Նարեկ Հովհաննիսյանների մահվան տարելիցն ընտանիքը նշում է հոկտեմբերի 3-ին՝ որպես վերջին զանգի ու նամակի օր: Հիմա հայր ու որդի միասին են՝ Եռաբլուրում: «Մենք ենք գտել իրենց, ամեն տեղ գնում էինք, մեզ ասում էին՝ նահանջել ենք, չենք կարող այդ տարածքներ մտնել: Բայց իմ տղան մեկ րոպե չմտածեց նահանջելու մասին, առաջին իսկ օրերին մեկնեց ռազմադաշտ: Այդ տեսանյութով անգամ նախարարություն եմ գնացել: Ընկերները, հարազատները, բոլորս իրենց էինք փնտրում: Հոկտեմբերի վերջն էր, տեղեկացանք, որ Ջրականից 26 դի են փոխանցել հայկական կողմին: Ընկերները գնացին Մեծամորի դիահերձարան, զանգեցին՝ Նարեկին գտել ենք, բնական է՝ հայրն էլ իր հետ էր, իրենց ինքնությունը հաստատեցին նաև ԴՆԹով: Հուղարկավորության օրն արդեն լրացել էր իրենց մահվան քառասուներորդ օրը»:

Ի՞նչն է ուժ տալիս տիկին Հասմիկին «կյանքը շարունակելու» համար:«Ինձ միայն աղջիկս է ուժ տալիս: Պահ է գալիս, որ սպառվում եմ, բայց դժվար պահերին նայում եմ աղջկաս ու ասում՝ իրենք Աննային իմ հույսով են թողել: Հիմա Աննան ուսանողուհի է, իրեն միշտ ասում եմ՝ Նարեկի կիսատ թողածը դու պիտի լրացնես, երբ իմ գործն այստեղ ավարտեմ ու գնամ հայրիկի ու եղբորդ մոտ, պետք է պարզ ճակատով կանգնեմ իրենց առջև ու ասեմ՝ ձեզ չկարողացա հետ պահել պատերազմ մեկնելուց, բայց մի կարևոր գործ արեցի՝ մեր աղջկան հասցրեցի իր նպատակներին»:

Հ. Գ. - Կարեն Հովհաննիսյանն Արցախյան առաջին պատերազմից հետո պարգևատրվել է «1992-1994 թթ. Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Մայրական երախտագիտություն» մեդալով: 44օրյա պատերազմից հետո հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Կարենի որդին՝ Նարեկ Հովհաննիսյանը, ժամկետային զինծառայության ընթացքում արժանացել է պատվոգրերի, հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին