Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան


Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության միջոցների կիրառումը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

 «Փաստ» թերթը ավելի վաղ անդրադարձել էր իրավաբանական անձանց քրեական պ ա տաս խ ա նատ վության ենթար կ ե լ ո ւ ինստիտուտին: Ըստ այդմ, այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած դրույթներով Հայաստանի տարածքում գործող ընկերությունները կարող են դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի բոլոր հոդվածներով, իսկ պատիժները, որ կարող է նշանակել դատարանը, բավականին ծանր են՝ նախորդ տարվա հասույթի մինչև 20 տոկոսի չափով տուգանքից մինչև ընկերության գործունեության հարկադիր դադարեցում:

Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ներդրման, պրակտիկայի ձևավորման, նորմերի կիրառման և հնարավոր հետևանքների մասին զրուցել ենք MGMPartners իրավաբանական ընկերության նախագահ, իրավագիտության ոլորտում ավելի քան 35 տարվա փորձ ունեցող Գագիկ Խաչիկյանի հետ:

-Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին նորմերը, ընդ որում՝ կարող են պատասխանատվության ենթարկվել ոչ միայն ՀՀ-ում, այլ օտար պետություններում ստեղծված կազմակերպությունները։ Քանի որ մեր երկրում իրավաբանական անձինք դեռևս վարչական պատասխանատվության սուբյեկտ չեն բուն ՎԻՎՕ-ով, արդյո՞ք վաղաժամ չէ միանգամից քրեական պատասխանատվություն նախատեսելը։

-Աշխարհի շուրջ 90 պետություններում արդեն գործում է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը։ Դեռևս 19-րդ դարի կեսերին անգլո-սաքսոնական իրավունքի դատարանները առանձին դեպքերում իրավաբանական անձանց ենթարկում էին քրեական պատասխանատվության՝ օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու համար։ Հետագայում այդ պրակտիկան ընդլայնվեց և իրավաբանական անձինք սկսեցին ենթարկվել պատասխանատվության նաև այն դեպքերում, երբ օրենքով սահմանված պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով ոտնահարվում էին հանրային շահերը։ Պրակտիկայում մշտապես ծագում էր հետևյալ հարցը. ո՞րն է իրավաբանական անձի մեղքը, եթե հանցանք կատարած անձը արդեն դատապարտվել է։ Եվ այդ հարցի պատասխանը տվեց Անգլիայի դատարաններից մեկը 1957 թ. «Բոլտոն» ՍՊԸ ընդդեմ «Գրահամ և որդիներ» ՍՊԸ գործով որոշմամբ՝ նշելով, որ կառավարչի (մենեջերի) մեղքը կազմակերպության անձնական մեղքն է։

Հոլանդիայում 1950 թ. ընդունվեց «Տնտեսական հանցագործությունների մասին» օրենքը, որով նախատեսվեց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը։ Դրան հետևեցին եվրոպական, այնուհետև այլ տարածաշրջանների պետությունները։ Ընդունվում էին հատուկ օրենքներ կամ լրացումներ քրեական օրենքներում։ Ընդունվեցին նաև միջազգային կոնվենցիաներ, որոնցով սրբագրվեցին իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մոտեցումները։ Դրանք վերաբերում էին կոնկրետ հանցագործություններին, կամ դրանց խմբին, կամ այլ չափանիշներին։ Յուրաքանչյուր պետություն սահմանեց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր կանոնները՝ հաշվի առնելով իր տնտեսական, սոցիալական, մշակութային և իրավական զարգացվածության աստիճանը։ Հայաստանում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը գործում է 2023 թ. հունվարի 1-ից։ Պրակտիկայում դեռ նման գործեր չկան։

Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց վարչական պատասխանատվությանը, ապա նախ՝ այն Հայաստանում (և ամենուրեք) լայնորեն կիրառվում է տարբեր իրավախախտումների համար։ Բայց խնդիրն այն է, որ քրեական քաղաքականությունը ենթադրում է առավել կոշտ միջոցներ, երբ ավելի թեթև միջոցները բավարար արդյունավետ չեն։ Անդրադառնալով Ձեր հարցադրմանն այն մասին՝ արդյո՞ք վաղաժամ չէ միանգամից քրեական պատասխանատվություն նախատեսելը, նշեմ, որ այն առայժմ մտավախություններ չի առաջացնում։ Դա կախված է այն պրակտիկայից, որը ձևավորվելու է ոչ միայն իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում, այլև այդպիսի պատասխանատվությունից նրանց ազատելու և շատ այլ հարցերում։ Չնայած տարբեր երկրներում կարգավորումների բազմազանությանը, բոլորին բնորոշ է մեկ ընդհանուր նպատակ՝ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառել քրեական օրենքով նախատեսված սանկցիաներ այն դեպքում, երբ հանցանքը կատարվել է ելնելով իրավաբանական անձի շահից, անունից, միջոցով կամ իրավաբանական անձի կոպիտ անփութության արդյունքում:

-Այս համակարգը գործում է մի շարք երկրներում տարբեր մոդելների տեսքով՝ նույնականացման, կազմակերպական մոդելներ և այլն՝ կախված նրանից, թե ում կողմից է կատարվել հանցանքը։ Ո՞ր մոդելն է այսօր Հայաստանի համար ընտրվել, և ինչքանո՞վ է այն համապատասխանում մեր իրավական համակարգին, տնտեսական զարգացածությանը։

-Հայաստանում կիրառելի են իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու բոլոր հնարավոր մոդելները։ Հանցանքը կարող է կատարվել անմիջապես իրավաբանական անձի ղեկավարի կամ ղեկավարների կողմից, ովքեր ունեն պարտադիր կատարման ցուցումներ տալու կամ որոշումներ ընդունելու իրավունք։ Հանցանքը կարող է կատարվել իրավաբանական անձի ղեկավարի կամ ղեկավարների դրդմամբ կամ թողտվությամբ՝ այսպես կոչված՝ «մաքուր ձեռքերով»։ Հանցանքը կարող է կատարվել այն անձի կողմից, որն այդ կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունի, օրինակ՝ տնօրենի կողմից։ Այս դեպքերում կարևորվում է, որ հանցանքը կատարված լինի ի շահ իրավաբանական անձի, դրա անունից, դրա միջոցով: Կան դրանց համակցության տարբեր սխեմաներ։ Ավելի պարզ՝ դա նշանակում է, որ հանցանք կատարած անձը նպատակ է ունեցել, օրինակ՝ ավելացնել իրավաբանական անձի եկամուտը, նվազեցնել ծախսերը կամ կորուստները, պատասխանատվությունից կամ պարտականությունից ազատել իրավաբանական անձին, կամ, օրինակ՝ իրավաբանական անձի համար ձեռք բերել իրավունքներ:

Նկարագրեմ մեկ այլ մոդել։ Եթե իրավաբանական անձը չի կատարել իր պարտականությունները, որոնք նախատեսված են օրենսդրությամբ, ինչը հանգեցրել է նրան, որ այդ կազմակերպության որևէ աշխատակից կատարել է հանցագործություն, ապա այդ կազմակերպությունը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու այս մոդելը ուղղակի ստիպելու է բաժնետերերին, մասնակիցներին, ընկերներին, գործընկերներին, ղեկավարներին, վերահսկողներին և այլ դերակատարներին, որպեսզի իրենց գործունեությունը կառուցեն և իրականացնեն օրենսդրությանը համապատասխան։ Դա գլխավոր երաշխիքն է, որ իրավաբանական անձինք չհայտնվեն կոտրած տաշտակի առաջ։ Իրավաբանական անձանց գլխավոր դերակատարներին խորհուրդ է տրվում շտապ՝ առանց հետաձգելու կարգավորել ընկերության գործունեությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխան և դա չանել ձևական, օգտագործել իրավաբանների, հաշվապահների, աուդիտորների և այլ մասնագետների հնարավորությունները՝ քրեական պատասխանատվության ռիսկերը նվազեցնելու համար։

-Որքանո՞վ է համադրելի ֆիզիկական և իրավաբանական անձին քրեական պատասխանատվությունը՝ հաշվի առնելով, որ, ըստ ՔՕ-ի, «ֆիզիկական անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չի բացառում նույն հանցագործության համար իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը»: Արդյոք սա չի՞ հանգեցնում մի հանցանքի համար երկու պատժի նշանակման։

-Անշուշտ, ոչ։ Հանցանք կատարած անձը հանցագործության սուբյեկտ է։ Նա պատասխանատու է իր անձնական մեղքի համար։ Իրավաբանական անձը պատասխանատու է իր գործունեության օրինականության համար։ Օրինակ՝ եթե տնօրենը հանդես է եկել կազմակերպության անունից և կեղծ փաստաթղթեր ներկայացնելով կամ օգտագործելով նպատակ է ունեցել ավելացնել իրավաբանական անձի եկամուտը, ապա հանցակազմի առկայության դեպքում նա ենթակա է քրեական պատասխանատվության։ Սակայն նրա անձնական քրեական պատասխանատվությունը չի բացառում տվյալ կազմակերպության պատասխանատվությունը, քանի որ հանցագործը իրականում գործել է ոչ թե իր սեփական շահից ելնելով, այլ ի շահ իրավաբանական անձի, նրա անունից և միջոցով։

Մեկ այլ օրինակ. արդյունաբերական կազմակերպությունում խախտվել են սանիտարական կամ հակահրդեհային կամ աշխատանքի անվտանգության կանոնները, որը հանգեցրել է ծանր հետևանքների։Բնականաբար, այն աշխատողները, ովքեր մեղավոր են, ենթակա են քրեական պատասխանատվության։ Իսկ իրավաբանական անձը, որը պարտավոր էր ապահովել այդ անվտանգությունը, կլինի պատասխանատու այն չապահովելու համար, որը հանգեցրել է հանցագործության կատարմանը։ Տրամաբանությունը հետևյալն է. եթե ձեռնարկված լինեին անվտանգային համապատասխան միջոցներ, ապա բարձր կլիներ հավանականությունը, որ ծանր հետևանքներով հանցանքի կատարման հնարավորությունը կչեզոքացվեր կամ կնվազեր։

-Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող ապահովման միջոցները բազմաթիվ են՝ գրավը, գույքի արգելադրումը, որոշակի գործարքներ իրականացնելու, գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի սահմանափակումը, լուծարման, սնանկացման կամ վերակազմակերպման արգելքը կամ գործընթացի կասեցումը։ Արդյոք այս ամենը չի՞ խոչընդոտի իրավաբանական անձի բնականոն գործունեության իրականացմանը, չի՞ սահմանափակի ԻԱ-ի իրավունքները և հնարավորությունները, և վերջնարդյունքում չի՞ ստացվում, որ դեռևս քննության ընթացքում, երբ ուժի մեջ մտած դատավճիռ չկա ու հնարավոր է՝ անգամ չլինի մեղադրական դատավճիռ, պետությունը՝ ի դեմս իրավապահ մարմինների, վնաս է հասցնում տնտեսվարողին՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ։

-Օրենքով նախատեսված ապահովման միջոցներից յուրաքանչյուրն ունի իր կոնկրետ նպատակը և կարող է կիրառվել այդ նպատակով։ Մի դեպքում իմաստն էլ այն է, որ իրավաբանական անձն իր գույքով երաշխավորի վնասների հատուցման գործընթացը, մյուս դեպքում՝ որ ժամանակավոր (մինչև վերջնականորեն դատական ակտով հաստատվելը) դադարեցվի այնպիսի գործունեությունը, որը կարող է հանրային վտանգ ներկայացնել, հաջորդ դեպքում՝ թույլ չտալ, որ ավարտին հասցվի կեղծ սնանկացման գործընթացը։ Իհարկե, ապահովման անհամաչափ միջոցի ընտրությունը կարող է էապես սահմանափակել իրավունքները և հնարավորությունները։ Դրանց արդյունավետությունը կախված է այն պրակտիկայից, որը ձևավորվելու է առաջիկայում։ Փաստաբանների դերակատարումը այդ պրակտիկայի ձևավորման հարցում անգնահատելի է։

-Իրավաբանական անձանց համար նախատեսված պատասխանատվության միջոցները ի՞նչ ռիսկեր են պարունակում բիզնեսի և առհասարակ տնտեսության համար։

-Իրավաբանական անձանց համար նախատեսված պատասխանատվության միջոցները սպառիչ թվարկված են։ Դրանք չորսն են՝ տուգանքը, գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը, ՀՀ տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը, հարկադիր լուծարումը։ Դրանց կիրառումը ունի բազմաթիվ առանձնահատկություններ, սահմանափակումներ և արգելքներ։ Հետևանքները բազմաշերտ են, կարող են արտահայտվել անմիջապես կամ ապագայում։ Դրանք կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ինչպես կոնկրետ բիզնեսի, այնպես էլ առհասարակ տնտեսության համար։ Անհամաչափ տուգանքի կիրառումը, օրինակ՝ կարող է հանգեցնել իրավաբանական անձի բնականոն գործունեության ճգնաժամի։ Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի անհիմն ժամանակավոր դադարեցումը կարող է հանգեցնել, օրինակ՝ հետագայում այդ բիզնեսով զբաղվելու անհնարինության կամ անհամաչափ բարդությունների, աշխատատեղերի անհիմն փակման և մասնագետների հոսունության, սոցիալական խնդիրների առաջացման ու այլ հետևանքների։ Սակայն նույն միջոցների հիմնավորված և համաչափ կիրառումը կարող է հանգեցնել բիզնեսի առողջացմանը, կառավարման համակարգերի վերանայմանը, տեխնիկական և տեխնոլոգիական վերազինման անհրաժեշտությանը։

-Ընդհանուր առմամբ, ինչքանո՞վ են մեր իրավաբանական անձինք պատրաստ այս փոփոխությանը, խոսքը ոչ միայն տեղյակ լինելու մասին է, այլև օրինականության պահպանման։

-Կարծում եմ, որ իրավաբանական անձինք և դրանց գլխավոր դերակատարները դեռևս ամբողջ ծավալով չեն տիրապետում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությանը վերաբերող հիմքերին, միջոցներին և դատավարական առանձնահատկություններին։ Եվ դա բնական է. դեռևս նման պրակտիկա չկա։ Բայց այն շատ արագ՝ առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում կստեղծվի։ Այն կազմակերպությունները, որոնք իրենց բիզնեսի կառավարման ոլորտում հաշվի կառնեն հնարավոր ռիսկերը, կձեռնարկեն հավել յալ միջոցներ գործունեության օրինականությունը ապահովելու հարցում, կհայտնվեն ավելի շահեկան վիճակում։ Քրեական օրենսգրքով, օրինակ՝ սահմանված է, որ իրավաբանական անձի պատասխանատվությունը բացառվում է այն դեպքում, երբ դրա մասնակիցները, փայատերերը կամ բաժնետերերը ձեռնարկել են ողջամտորեն անհրաժեշտ միջոցներ հանցանքի կատարումը կանխելու նպատակով, սակայն հանցագործությունը կանխելու իրական հնարավորությունը բացակայել է: Կան նաև իրավաբանական անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մի շարք այլ հիմքեր։ Իդեալական տարբերակում այս մասին կարելի է հոգ տանել, երբ դեռ որևէ խնդիր չի ծագել։ Իսկ եթե ծագել է, ապա անհրաժեշտ է հիմնավորել, իսկ հետագայում իրավաբանորեն գրագետ ներկայացնել և պաշտպանել իրավաբանական անձի շահերը։ Բիզնեսի ներկայացուցիչները այս հարցերի շուրջ խորհելու օրենսդրական հիմքեր ունեն։

-Արդյոք արդեն իսկ կիրառվո՞ւմ են ԻԱ քրեական պատասխանատվության նորմերը, և Ձեր խորհուրդը իրավաբանական անձանց՝ ինչ անել այս մեղադրանքին չարժանանալու, իսկ արժանանալու դեպքում՝ առանց ծանր հետևանքների հաղթահարելու համար։

-Իրավաբանական անձինք իրենց գործունեության առաքելությունը պետք է դիտարկեն օրինական դաշտում։ Դրան կարող են նպաստել բազմաթիվ գործոններ՝ վարքագծի էթիկայի ներքին կանոնները, քաղաքականությունները, ռազմավարությունները, ներքին և արտաքին վերահսկողությունը, անհանդուրժողականությունը կոռուպցիոն երևույթների նկատմամբ, բանիմաց ու փորձառու մասնագետների և կառավարիչների առկայությունը, հաշվապահական, աուդիտորական, մարդկային ռեսուրսների և իրավական ապահովման բարձր որակը։ Ամեն դեպքում, երբ դեռևս որևէ խնդիր չի ծագել, երբ կարող է ծագել իրավաբանական անձի ցանկացած ղեկավարի կամ այլ աշխատողի քրեական հետապնդման խնդիր, երբ իրավաբանական անձի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում, խորհուրդ է տրվում անհապաղ ապահովել իրավաբանական անձի գրագետ իրավաբանական ուղղորդումը։

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ՝ ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանԹիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան