ՌԴ վաստակավոր արտիստ Գեորգի Մարտիրոսյանի կինը մեկնաբանել է ամուսնու հոսպիտալացման մասին լուրերը
ՄշակույթՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ Գեորգի Մարտիրոսյանի կինը՝ Նատալյա Մամոնովան, հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն առ այն, որ ամուսինը տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը. այս մասին հայտնում է gazeta.ru-ն։
«Նա չի հոսպիտալացվել, ոչինչ չի կատարվում։ Սա պլանային ստուգում է։ Երեք օրից նա կվերադառնա», - ասել է Մամոնովան՝ մեկնաբանելով ամուսնու հոսպիտալացման մասին տեղեկությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասանի մոտ բորբոքային պրոցեսներ են սկսվել և որ75-ամյա Մարտիրոսյանն այս պահին համալիր ուրոլոգիական հետազոտություն է անցնում։
Դերասանը հանդիսատեսին հայտնի է այնպիսի կինոնախագծերում իր դերերով, ինչպիսիք են «Վորոշիլովյան հրաձիգը», «Ռանետկի», «Վորոնինները», «Կրեմլի կադետները»: 1998թ.-ից Մարտիրոսյանը խաղում է «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում: