Ի՞նչն է անհանգստացրել ռուսներին. «Փաստ»
Վերլուծական«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին օրերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև ռուսաստանցի մի շարք այլ բարձրաստիճան դիվանագետներ իրենց խոսքում ակնարկում էին, թե Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած ջանք: Գլխավորը, նրանց խոսքով, արդյունքն է։ Այստեղ առանցքայինը «ցանկացած ջանք» ձևակերպումն է:
Այդուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, քանզի հազիվ թե Ռուսաստանը ուրախ լինի իր հաշվին Արևմուտքի դիրքերի մեծացմամբ: Մեր ունեցած տեղեկություններով, ռուսական կողմը բավական ծանր է տարել վերջերս հայ-ադրբեջանական բանակցություններում ներդրված առցանց ձևաչափը։ Բանն այն է, որ դա Արևմուտքի գաղափարն է և ներդրվել է նրանց ուղղակի ու անմիջական ջանքերով։
Ավելին, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, այս հարթակի հիմնական նպատակը բանակցություններից ռուսական կողմին դուրս մղելն է, ինչն էլ նյարդայնացրել է ռուս դիվանագիտական շրջանակներին։Ի դեպ, հավելենք, որ չնայած առցանց հարթակի մասին պաշտոնապես հայտարարվեց Մյունխենում տեղի ունեցած հանդիպումից հետո, սակայն մինչ այդ էլ մի քանի անգամ կողմերը միմյանց հետ առցանց շփվել էին և տեղեկատվություն փոխանակել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում