Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան

«Գլուխը մտածում է, ձեռքներն իրականություն դարձնում, իսկ սիրտը թռչում է». «ԴիջիԹեք» համաժողովը համախմբում է բարձր տեխնոլոգիական ոլորտի լավագույն ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից

2005 թ.-ից սկսած Digitec Expo-ն տարածաշրջանում ամենամյա տեխնոլոգիական իրադարձություն է, ընկերությունները ներկայացնում են իրենց արտադրանքն ու ծառայությունները: Այս տարի «ԴիջիԹեք» ցուցահանդեսն ամենամեծն է լինելու պատմության մեջ: Մի կողմից տաղավարներում հնարավոր է ծանոթանալ տեխնոլոգիական նորամուծություններին, բայց կազմակերպիչները կարևորում են նաև համաժողովի ու պանելային քննարկումների անցկացումը, քանի որ դրանք հարթակ են հայաստանյան ընկերությունների համար միջազգային գործընկերների հետ շփման տեսանկյունից:

«ԴիջիԹեք» համաժողովի բացումը տեղի ունեցավ մարտի 10-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս տարի համաժողովի խորագիրն է «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում»: Համաժողովը կենտրոնանում է առողջ թեք ոլորտի, աճի և ապահով հարթակի փոխկապակցվածության վրա, որն ուղղված է ժողովրդավարական զարգացմանը։ Հայաստանը, Բուլղարիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իսրայելը, Նիդերլանդները, Սինգապուրը, ԱՄՆ-ն և այլ երկրները ներկայացնող խոսնակները խորագիրը քննարկելու են տարբեր դիտանկյուններից։ Բացման արարողության ժամանակ ելույթներով հանդես եկան ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Րիխտերը, «ԴիջիԹեք» համաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

ԱՏՁՄ նախագահը ողջունեց հյուրերին հետևյալ կերպ. «Բարի գալուստ Հայաստան, որտեղ շատ սովորական մարդիկ անսովոր և հրաշալի աշխատանք են կատարում»: Նա նշում է` հասկանում ենք, որ փոփոխությունների կարիք ունենք, կարիք ունենք վերամիավորվել մեր հավաքական ինքնության հետ: «Հավակնելով լինել աշխարհում տեխնիկական գլոբալ կենտրոններից մեկը, չենք կարող միայն ինժեներներ «արտադրել»: Կարիք ունենք այլ տեսակի ինժեներների և ոչ միայն: Կարիք ունենք մասնագետների, որոնք իրենք ձեռքերը, սրտերը և գլուխները կօգտագործեն լայնածավալ փոփոխություններ իրականացնելով բոլորիս համար: Մեր միությունը Կառավարության հետ համատեղ բավականին բարդ աշխատանք է տանում` ինժեներական կրթությունը մեր երկրում զարգացնելու համար, այս պարագայում «Արմաթի» օգնությամբ: Մենք պետք է կրթված ու պատրաստված լինենք: Այո, սա բարդ ճանապարհորդություն է, բայց ժամանակն է: Միացեք մեզ, այդ դեպքում որևէ մեկը չի կանգնեցնի մեզ»,-ասաց Եսայանը:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդգծում է` նախորդ տարիներին մեծ աճ է գրանցվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: «Հույս ունենք, որ այդ աճը կշարունակվի նաև հաջորդիվ: Նախարարությունը ոլորտի ներկայացուցիչների հետ տարբեր ծրագրեր է մշակում: Վերջին շրջանում աջակցման մի քանի ծրագիր ենք ընդունել, որոնք ուղղված են սպասվելիք դժվարությունները և հետագա մարտահրավերները թեկուզ մի փոքր մեղմելուն: Այդ աջակցությունը շարունակական է լինելու: Այս տարի նախարարության աջակցությամբ փորձել ենք ստարտափ ընկերություններին նույնպես ներգրավել ցուցահանդեսում, ինչպես նաև Վրաստանից, մեր գործընկերների օգնությամբ, ևս ստարտափեր ենք հրավիրել»,-ընդգծեց Խաչատրյանը:

Համաժողովի շրջանակում կստորագրվի Համագործակցության հուշագիր ՀՀ Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների և պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար SADA-ի միջև: Հուշագրով ՀՀ պետական մարմինները և Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն համատեղում են ջանքերը՝ ՀՀ ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ: Փաստաթուղթը կստորագրեն մի կողմից նախարարներ Վահան Քերոբյանը, Ժաննա Անդրեասյանը, Ռոբերտ Խաչատրյանը և մյուս կողմից՝ SADA ընկերության նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

Լուսինե Առաքելյան

 
Էրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԱռանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա ԿոստանյանԻնքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ ԿարապետյանԻշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ ՎարդևանյանՆախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանTRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան ԴումիկյանՀանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների Հայաստանի