Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»


«Ասում էին՝ ուժեղ տղա է, այդքան դիմացել է, էլի կդիմանա». վիրավորվելուց հետո Իշխանը վեց օր պայքարել է կյանքի համար․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Իշխանը համեստ, փակ երեխա էր: Գիտեր՝ երբ պետք է խոսել, երբ լռել: Բակային վեճեր չէր սիրում, ընկերներին հաշտեցնողն էր: Ուրիշ տեսակի հումոր ուներ: Մինչև վեցերորդ դասարանը գերազանց սովորեց, հետո՝ հարվածային, անգլերենն էր շատ սիրում: Բավական էր՝ մեկ անգամ կարդար դասը, միանգամից ընկալում էր: Ուսումը շարունակեց Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջում՝ որպես ատամնատեխնիկ: Լավ էր սովորում, իր գործերից որոշները դրված են տան իր անկյունում: Քոլեջն ավարտեց, բայց չէր բավարարվում ունեցածով: Անընդհատ ասում էր՝ մարդը պետք է մի քանի մասնագիտություն ունենա: Մեկ քննություն հանձնեց Կենսաբանություն առարկայից և ընդունվեց Ագրարային համալսարան: Անասնաբուժության բաժին էր դիմել, բայց հետո փոխեց Սննդի տեխնոլոգիա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Իշխանի մայրիկը՝ տիկին Լիաննան: Իշխանը սովորել է Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում, Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում, զուգահեռ հաճախել է «Բանանց» ֆուտբոլային ակումբ՝ մոտ երկու տարի:

Մասնագիտություններից ո՞րը կընտրեր ծառայությունից հետո, մայրիկն Իշխանի խոսքերն է վերհիշում. «Կգամ, կորոշեմ: Մտածում էինք նաև, որ բանակից վերադառնալուց հետո ուսումը շարունակի ՌԴ-ում, ավելի շատ պրակտիկ փորձ ձեռք բերի, բայց… Հիմա աղջկաս դեպքում որևէ բան նախապես չեմ որոշում»: Իշխանը ծառայության է զորակոչվել 2020 թ. հուլիսի 30-ին, ծառայությունն անցել է «Արա լեռի» զորամասում: «Մարտունի 2-ում անցավ իր կարանտինը, 15 օր հետո արդեն իր զորամասում էր: Միշտ ասում էր՝ այնքան լավ զորամաս է: Բարձրանում էին լեռնային հատված, ուսումնական վարժություններ կատարում: Իշխանը հրետանու հաշվարկի լիցքավորողն էր»: Մայրիկը վերհիշում է պատերազմական օրերը: Դեռևս պատերազմի նախօրեին ինչոր փոփոխություններ են կատարել դիրքերում, տիկին Լիաննայի խոսքով, հավանաբար, ինչ-որ բանի են նախապատրաստվել:

«Սեպտեմբերի 26-ին Իշխանին նամակ գրեցի, ասաց՝ հրամանատարի տանն ենք, հարցրեցի՝ ի՞նչ ես անում այդտեղ, թե՝ մի փոքր գործ կա, եկել ենք օգնելու: Իհարկե, խաբեց՝ իմանալով իմ անհանգիստ բնավորությունը: Իրեն մի այլ կերպ եմ մեծացրել, դողացել իր վրա: Երբ սկսում էր հազալ, ինձ մոտ պանիկա էր սկսվում. դեղ խմի՛ր, շուտ լավացի՛ր: Անգամ կատակում էր՝ հանկարծ Լիանը չլսի, որ հազում եմ»: Տղաների մասին զրույցների ընթացքում ընտանիքի անդամները պատերազմի մասին խոսելիս մեկ էլ վերհիշում են ինչ-որ կենցաղային դրվագներ, հումորային միջադեպեր, կարծես ցանկանում են գոնե ներքուստ շրջանցել պատերազմական հուշերը: «Սեպտեմբերի 27-ին սպասում էի իր զանգին կամ նամակին, անընդհատ աչքս հեռախոսին էր, հետո իմացա, որ պատերազմ է սկսվել: Իշխանի հետ երկու օր չխոսեցի: Տեսնում էինք, որ ամեն ինչ խառնվել է իրար, բայց երևի էլի չէինք պատկերացնում պատերազմի ծավալները: Սեպտեմբերի 29-ի առավոտյան 8-ին զանգեց: Գոռացել եմ՝ Իշխա՛ն, ո՞ւր ես, ու հակառակ կողմում իր հանգիստ ձայնը՝ «ինչի՞ ես խառնվել իրար»:

Հարցրեցի՝ ձեզ մոտ ինչի խառը չի՞, պատասխանեց՝ մի երկու օր խառն էր, պրծավ, գնաց, ապահով տեղում ենք: 33 օր իր հետ կապի մեջ էինք, ասում էր՝ հրետանուց հեռու ենք, թիկունք ենք պահում: Հետո, երբ իր զինակից ընկերները պատմեցին, թե ինչերի միջով են անցել, առաջին միտքը, որ ունեցա՝ 18 տարեկան տղան ի՞նչ կամքի ուժ ուներ, որ մի անգամ չբողոքեց: Մեզ անգամ փոշոտ հագուստով նկարներ չէր ուղարկում, տպավորություն էր ստեղծում, որ ապահով տեղում է, ամեն ինչ կարգին է: Բայց երկու անգամ շրջափակման մեջ են ընկել: Մի դեպք է եղել Հադրութի գյուղերից մեկում, որտեղ հրետանի են աշխատեցրել ու պաշտպանվել: Բոլորը քնած են եղել, Իշխանը տեսել է յաշմաներին: Զեկուցել է հրամանատարին, որ մոտենում են: Սկզբում ասել են, թե հնարավոր չէ, մերոնք են: Հետո են համոզվել, որ մեր զինվորական հագուստով յաշմաներն են մոտենում: Հոկտեմբերի 13-ին 20 և ավելի զինվոր փրկվել է: Իշխանն առաջադրված է «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանի հենց այս առիթով»:

Հոկտեմբերի 29-ին, սակայն, «փորձանքից» խուսափել չի հաջողվել: «Այդ օրը ցերեկը խոսեցինք: Նորից հանգիստ ձայնով էր, բայց միշտ հարցնում էր՝ «այդտեղ ի՞նչ են ասում, ի՞նչ կա»: Ասացի՝ երեկոյան էլ կզանգես, որ մի քիչ հանգիստ լինեմ, կարողանամ քնել: Երբեք իր տեղը չէր ասում: Իսկ դեպքը եղել է Շուշի-Կարմիր շուկա հատվածում: Իշխանը, 18-ամյա Վարդանը, որ զոհվել է այդ օրը, հաշվարկի հրամանատարը և նշանառուն, որոնք ողջ են ու ինձ հետ մշտական կապի մեջ, կռիվ են տվել այդ գիշեր: Անօդաչուն այնքան անձայն է մոտեցել, որ տղաները չեն նկատել, նաև մութ է եղել»: Իշխանը այրվածքներ է ունեցել, հրամանատարի օգնությամբ նրան շուտ են դուրս բերել, շտապօգնությունը տեղափոխել է Էրեբունի հիվանդանոց:

«6 օր հիվանդանոցում պայքարեց, խոր այրվածքներ ուներ, թոքերը չէին գործում, արհեստական շնչառության ապարատին էր միացված: Ինձ ասում էին՝ ուժեղ տղա է, այդքան դիմացել է, էլի կդիմանա: Բժիշկն ասաց՝ անգամ այս վիճակում ինքը քեզանից ուժեղ է: Իմ հեռախոսահամարը Իշխանն էր բժիշկներին տվել, որ զանգահարեն: Նոյեմբերի 6-ի լուսադեմին մահացավ: Ճնշումը միանգամից ընկել էր և սրտի կանգ արձանագրվել»: Իշխանի ֆիզիկական բացակայության պայմաններում մայրիկին ուժ է տալիս որդուն ապրեցնելը: «Քեզ ամուր ես պահում ու ոտքի վրա ես մյուս երեխայիդ համար, նաև որդուդ ապրեցնելու համար: Իշխանի ուսուցչուհին՝ Սիրանուշ Ասլանյանը, որ նրան երգեցողություն է դասավանդել Մ. Մելքոնյանի անվան դպրոցում, մի օր զանգահարեց ինձ՝ ուզում եմ թատերական ներկայացում բեմադրել Իշխանի համար, երեխաներն իր կյանքը ներկայացնեն՝ մանկությունից մինչև պատերազմ: Համաձայնեցի, բայց մտածում էի՝ կկարողանա՞մ ներկայացումը դիտել:

Ինչոր ուժ մտավ իմ մեջ, երևի Իշխանն է ուժ տալիս: 10 ամիս աշխատել են «Իշխանը» ներկայացման վրա՝ Իշխանի ու մեր բոլորիս զրույցներն են, պատերազմի մասին դրվագներ, պատմությունն ամբողջությամբ իրական է, վերցված իր գրքից: Պրեմիերայի օրը՝ փետրվարի 19-ին, «Բոհեմ» թատրոնում ազատ տեղ չկար, բոլոր տոմսերը վաճառվել էին: Ներկայացման հետ կապված ցանկացած մանրուք կազմակերպել էր Երևանի Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցը, իսկ տոմսերի վաճառքից գոյացած հասույթը հենց նույն օրը փոխանցվեց 18 զինվորի՝ այն տղաներին, որոնք իրոք ունեին այդ գումարի կարիքը: Տղաներից մեկը Իշխանի զինակից ընկերներից է, մյուսները՝ 44-օրյա պատերազմի մասնակիցներ: Դիմել էի նաև ՀԿ-ների, և պրեմիերայի ու Իշխանի ծննդյան օրը նրա 10 զինակից ընկերները պարգևատրվեցին մեդալներով ու պատվոգրերով:

Իշխանն արդյունքում չվերադարձավ, բայց մի տեսակ թեթևություն եմ զգում, երբ տղերքի համար մի փոքրիկ բան եմ կարողանում անել: Տղաները, որոնք վերադարձել են, պիտի լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում: Ի դեպ, տիկին Սիրանուշի որդին ևս մասնակցել է այս պատերազմին, վիրավորվել ու հազիվ փրկվել: Նրանք Իշխանի հետ ընկերներ էին»: Իշխանն իր անունով գրված երկու երգ ունի, դասասենյակ՝ հարազատ դպրոցում, հուշաքար՝ բակում. սա Իշխանին ապրեցնելու մայրիկի բանաձևն է, բայց սրանով նաև տիկին Լիաննան է շարունակում ապրել՝ հանուն իր որդու ու ընտանիքի:

Հ. Գ. - Իշխան Մանուկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Ունի մեդալներ նաև տարբեր ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանՄատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտը, հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը. «Փաստ»Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին