Թատրոնի դեմ այս քայլն ուղիղ հարված է հայ մշակույթին․ Մանե Թանդիլյան
Հասարակություն«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԿԳՄՍ նախարարությունը, որտեղ մշակույթն այս բարդ հապավման ընդամենն աննշան մի տարր կամ զուտ տառ է, լուծարում է երեք տասնամյակից ավելի գործող «Գոյ» թատրոն-լաբորատորիան և միացնում այն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
Այս հերթական «փայլուն» որոշումը վերջ է դնում «Գոյ»-ի գոյությանը՝ անկախ թատրոնի, որն ունի իր առանձնահատուկ ոճն ու ձեռագիրը, հավատարիմ հանդիսատեսն ու պրոֆեսիոնալ և նվիրյալ թատերախումբը։
Ականատես ենք լինում տեխնիկական օպտիմալացման որոշման, որտեղ հերթական անգամ ոտնահարվում է մշակութային կարևոր ժառանգությունը, նվաստացվում են արվեստագետներն ու արտիստները։
Թատրոնի դեմ այս քայլն ուղիղ հարված է հայ մշակույթին, բեմարվեստի բազմաթիվ նվիրյալներին և պարզապես նրանց, ովքեր գիտակցում են, որ առաջադեմ քաղաքակրթությունները ձևավորվում են նաև արվեստի շնորհիվ։
Հայ Թատրոնը պետք է ապրի»։