Որտեղ է և ինչով է զբաղվում ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանը
ՀարցազրույցՀայաստանյան քաղաքական դաշտի առանձնահատկություններից մեկը մշտապես եղել է այն, որ քաղաքական էլիտայի ձևավորման մեջ մեծ դեր են կատարել մարզերում հեղինակություն ու ազդեցություն ունեցող անձիք, ովքեր, ինչ որ տեղ, նաև տեղերում քաղաքական համակարգերի դերն են կատարել։
Տասնամյակներ շարունակ անկատար քաղաքական համակարգի պայմաններում այդ անձիք եղել են բնակչության հետ շփման ու նրանց խնդիրների լուծման առաջին, առավել հասանելի օղակը, ուստի և մշտապես գտնվել են մամուլի ուշադրության կենտրոնում։
Orer.am-ը հետաքրքրվեց՝ որտեղ է և ինչով է զբաղվում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանը, ով երկար տարիներ նաև պատգամավոր է եղել, այսօր էլ Արմավիրի մարզում համարվում է ազդեցիկ անձնավորություն։ Պարզվում է՝ Գևորգյանը շարունակում է բնակվել և գործունեություն ծավալել իր մարզում։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ նախկին պատգամավորը բիզնեսով է զբաղված։ Հարցրեցինք՝ արդյոք նոր իրողությունների և քաղաքական այս համակարգի պայմաններում նախկին պատգամավորը խնդիրներ չի ունենում, կարողանում է անկաշկանդ գործել։ «Ընդհակառակը, հիմա նա առավել անկաշկանդ, առանց խոչընդոտների աշխատում է, քաղաքական սերնդափոխությանն էլ շատ նորմալ է վերաբերվում»,- պնդեց մեր աղբյուրը։
Սաթենիկ Գրիգորյան