Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


Ի՞նչ «ճանապարհ» է անցել մատիտի պատմությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մատիտը գրաֆիկայի, գծագրության, նկարչության և այլ բնագավառներում կիրառվող ձողաձև գրող գործիք է։ Ձողը պատրաստվում է ածուխից, գրաֆիտից, ինչպես նաև չոր ներկերից և տեղադրվում է փայտից կամ այլ նյութից պատրաստված խողովակի (շրջանակի) մեջ։ Մատիտները լինում են հասարակ և գունավոր։ Ենթադրվում է, որ մատիտի ստեղծման պատմությունը սկսվել է 14-րդ դարից, երբ հայտնվել է «իտալական մատիտը», որը կաշվով փաթաթված կավե սև թերթաքարի ձող էր: Թերթաքարը հետագայում փոխարինվել է այրված ոսկորների փոշով, որոնք իրար էին կպած բուսական սոսինձով: Իսկ մատիտի «նախապապերն» են համարվում կապար-ցինկային և արծաթե ձողերը, որոնք իրնցից ներկայացրել են մետաղալարի կտորներ, որոնց երբեմն նաև բռնակ է ամրացված եղել. դրանք կոչվել են «արծաթե մատիտներ»:

Նման մատիտով գրել դժվար է եղել, քանի որ անհնար է եղել շտկել գրածը, իսկ գրվածքն այնքան էլ պարզ չի ստացվել: 16-րդ դարից սկսած՝ մատիտների պատմության մեջ փոփոխություններ են եղել, հենց այդ ժամանակից են գրաֆիտն սկսել օգտագործել գրելու համար: Կարճ ժամանակում այն այնքան հանրաճանաչ է դարձել, որ արագորեն սկսել են շահագործել «սև կավիճի» եվրոպական բոլոր հանքավայրերը: Դա շարունակվել է մինչև Քեմբերլենդում (Անգլիա) գրաֆիտային հանքավայրի հայտնաբերումը: Անգլիայի միապետը հրամայել է «սև կավիճ» արդյունահանել տարեկան միայն մեկուկես ամիս և արգելել է այն արտահանել արտասահման: Արդյունքում այդ ժամանակաշրջանի Եվրոպայում բոլոր մատիտները ունեցել են անգլիական ծագում, և գներն աճել են:

Միևնույն ժամանակ, ֆրանսիացիները հորինել են «փարիզյան մատիտը», որը բաղկացած էր սև մուրից ու թեթև կավից և առանձնանում էր իր հատուկ փափկությամբ: Սկզբում գրաֆիտը օգտագործվում էր միայն նկարելու համար ձողիկների տեսքով, իսկ շրջանակի ստեղծումից հետո սկսել է օգտագործվել նաև գրելու համար: Քոնրադ Գեսների՝ 1560-ական թվականների հանքանյութերի մասին տրակտատը պարունակում է փայտե շրջանակով գրաֆիտային մատիտի առաջին նկարագիրը: Փայտե շրջանակներով մատիտների առաջին զանգվածային արտադրությունը կազմակերպվել է Գերմանիայում: Նյուրնբերգի արտադրողները սկսել են օգտագործել գրաֆիտի, ծծմբի և սոսինձի խառնուրդ:

Նման մատիտների որակը եղել է ավելի վատը, քան մաքուր գրաֆիտինն է, բայց գինը զգալիորեն ցածր է եղել: Մատիտների պատմությունը կտրուկ փոփոխությունների է ենթարկվել 18-րդ դարի վերջին, երբ ֆրանսիացի գյուտարար Նիկոլա Ժակ Կոնտեն առաջարկել է մատիտի ձողերի արտադրության համար օգտագործել խառնուրդ, որն իր մեջ ներառում էր, բացի գրաֆիտից, մուր, կավ, օսլա և ջուր: Բաղադրիչները համատեղելուց հետո այն պետք էր թրծել:

Միևնույն ժամանակ, կազմի մեջ ներառված կավի և գրաֆիտի համամասնությունների փոփոխությունը հնարավորություն է տվել ստանալ տարբեր կոշտության մատիտներ: Գրաֆիտի ավելացմամբ միջուկը դառնում է ավելի փափուկ և մուգ, իսկ կավի քանակի ավելացմամբ՝ պինդ և բաց գույնի: Ընդամենը կես դարում գրաֆիտի հիմքի վրա ստեղծվել են մատիտներ պատրաստելու գրեթե քսան մեթոդ: Օրինակ՝ ավստրիացի Ժոզեֆ Գարդմութը իր մատիտը հորինել է կավի և գրաֆիտի խառնուրդից: Ռուսաստանում Լոմոնոսովն է կազմակերպել փայտե մատիտների արտադրություն Արխանգելսկի նահանգում: 1869 թվականին ամերիկացի Կրոսսը ստեղծել է առաջին մեխանիկական մատիտը՝ տեղադրելով գրաֆիտե միջուկը մետաղական խողովակի մեջ և ստեղծելով հատուկ սարք գրաֆիտի ծայրը անընդհատ դուրս բերելու համար:

Քսաներորդ դարի սկիզբը նշանավորվել է մատիտների ստեղծման ոլորտում բազմաթիվ հայտնագործություններով: Մատիտների գոյության պատմության ընթացքում մատիտի շրջանակը ևս անընդհատ բարելավվել է: Որպեսզի այն չգլորվի սեղանի վրա, այն դարձրել են վեցանկյուն: Այնուհետև վերին ծայրում տեղադրել են ջնջոց: Պլաստմասի գյուտից հետո հայտնվել է փայտի էժան փոխարինիչը: Իսկ մետաղական խողովակով մեխանիկական մատիտի ստեղծումը վերջնականապես լրացրել է մատիտի տեսականին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազեն