Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը Հայաստանն ունի 1 ներկայացուցիչ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ԵԱ-ում պայքարը կսկսեն 71 կգ կանայք և 81 կգ տղամարդիկ:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմից մեդալների համար կպայքարի 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը: Մրցելույթը կմեկնարկի 20:00-ին:
Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրեց 9-րդ տեղը:
Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: