Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ» Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ» «Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»


«Սա նոր օդանավակայան է, որը կառուցվել է մեր ջանքերով, բացառապես մասնավոր միջոցներով»․ Վահե Հակոբյան

Հասարակություն

Դեռ 2017-ի ձմռանը Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ԶՊՄԿ նախկին տնօրեն Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ ուսումնասիրություններ են սկսել Կապանի օդանավակայանի հնարավոր վերագործարկման ուղղությամբ: 

Այս հարցը ժամանակ առ ժամանակ քննարկման առարկա էր դառնում, քանի որ դեռ սովետական ժամանակներում Սյունիքի ու Տավուշի մարզերում տեղական նշանակության օդանավակայններ էին գործում եւ դա խիստ թեթեւացնում էր մայրաքաղաք հասնելու գործը եւ նպաստում էր մարզեր-Երեւան տնտեսական կապի զարգացմանը: Կապանի օդանավակայանի վերակառուցման գործընթացից վեց տարի անց` այսօր տեղեկացանք, որ Կապանի օդանավակայանում վայրէջք է կատարել փորձնական թռիչք իրականացնող L410 տեսակի օդանավը։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից: Սակայն անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե կեղծ ինֆորմացիա է` հին կադրեր են տարածվում: «Հրապարակը» զրուցել է Վահե Հակոբյանի հետ, որը Կապանի օդանավակայանի վերակառուցման հեղինակն ու իրականացնողն է եղել 2017-ին:

-Համացանցում աղմուկ է բարձրացել, որ օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռի լուսանկարը 2017-ի լուսանկար է: Ե՞րբ է արվել այդ լուսանկարն ի վերջո:

- Լուսանկարը չգիտեմ երբվա է, սակայն Կապանի օդանավակայանում առաջին անգամ ինքնաթիռը վայրէջք է կատարել 2017 թվականին: Այսօր տեխնիկական ինքնաթիռ է վայրէջք կատարել Երևանից Կապան, բայց այս իշխանազավթածները հերթական անգամ սուտ են խոսում` ասելով, թե Կապանի օդանավակայանի վերակառուցումը նոր գաղափար է: Գաղափարը հին է, ծագել է 2016 թվականին: Մեկնարկը տրվել է Կարեն Կարապետյանի կողմից: Սա նոր օդանավակայան է, որը կառուցվել է մեր ջանքերով, բացառապես մասնավոր միջոցներով: Այդ ամենի նախաձեռնողը եղել եմ ես, միջոցների մեծամասնությունն էլ տրամադրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

- Գաղափարն ինչպե՞ս էր ծագել և ի՞նչ նպատակով:

-Իմ՝ մարզպետ եղած ժամանակ գաղափարը ծագեց, որովհետև այն մարզի զարգացման տրամաբանության մեջ էր: Մինչև հիմա կան տեսանյութեր, որոնց միջոցով հստակ բացատրվում է, որ մենք ուզում ենք Կապանը մայրաքաղաքին մոտեցնել, հատկապես ձմռան ամիսներին, երբ ճանապարհներին ձյուն էր տեղում, ավտոճանապարհը դառնում էր առավել վտանգավոր, յոթ ժամ տևողությամբ, իսկ ինքնաթիռով Կապանից Երևան հասնում են երեսուն րոպեում: 

- Գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզում անվտանգության խնդիրներ կան, ադրբեջանցիները հասել են Սյունիքի մարզ: Այս պարագայում վտանգավոր չէ՞ Կապանի օդանավակայանի շահագործումը:

- Քանի որ վերջին խայտառակ զիջումների հետևանքով ադրբեջանական զինուժը համարյա Կապան է հասել, ընդ որում՝ տեղաբաշխվել են օդանավակայանի անմիջապես հարևանությամբ, ասեմ ավելին` ադրբեջանցիների դիրքերը օդանավակայանի դիրքից բարձր են, ես իրավունք ունեմ ենթադրելու, որ այս իշխանությունները կրկին որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ, որպեսզի հերթական զիջումների դիմաց ադրբեջանցիները թույլ տան օդանավակայանը շահագործվի: Այլ բացատրություն չունեմ, որովհետև մինչև բոլորովին վերջերս այս իշխանություններն ահուսարսափով էին խոսում Կապանի օդանանավակայանի մասին: Մենք նախքան պատերազմն ենք օդանավակայանը հանձնել շահագործման, ընտրված էր հատուկ մոդել: Հիմա իրենք չգիտե՞ն, որ, իրենց լեզվով ասած, նախկինների արած գործն են շարունակում:

- Իսկ գուցե իշխանությունների համար միեւնույնն է մարդկանց անվտանգությունը ապահովված է, թե ոչ: Ի՞նչ երաշխիքներ ունենան Կապանի օդանավակայանից օգտվողները:

- Իհարկե, միևնույնը կարող է լինել: Ամեն դեպքում՝ չեմ կարծում, թե ադրբեջանցիների ռիսկը հերիքի, որ կարողանա քաղաքացիական ինքնաթիռ խոցել, սակայն թշնամուց ամեն բան սպասելի է: Ադրբեջանական դիրքերում տարբեր տեսակի մարդիկ կարող են լինել, օրինակ` հարբած և այլն, ի՞նչ իմանաս, թե ինչ կարող են անել, պարտադիր չէ, որ զինված ուժերից լինի հրամանը:

- Այսինքն` չկա՞ անվտանգության երաշխիք:

- Երաշխիքներ պետք է տա կառավարությունը, սակայն կառավարությունն անգամ իր համար երաշխիքներ չի կարողանում տալ, էլ ուր մնաց ուրիշների կյանքի համար երաշխավորի:

- Տեղյա՞կ եք Կապան թռչող ինքնաթիռներից:

- Մենք ընդամենը մեկ ինքնաթիռ ենք գնել: Ես էլ ոչ մի բանի հետ կապ չունեմ: Ուշագրավ է ինքնաթիռի անվան պատմությունը: Ունեինք երկու տարբերակ` Ակսել Բակունցի կամ Համո Սահյանի, նրանցից մեկի անունը պետք է ընտրեինք, սակայն Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի խնդրանքով ընտրեցինք մեծ բանաստեղծ Համո Սահյանի անունը:

- Միայն Երևանից Կապան, Կապանից Երևա՞ն են թռիչքներ իրականացնելու, թե՞ կարող են նաեւ Ռուսաստանից ու Իրանից թռիչքներ լինել:

- Դա այլ կարգավիճակ է պահանջում, պետք է այդ դեպքում դառնա միջազգային օդանավակայան: Այս պահին դա հնարավոր չէ: Ես 2018 թվականից որևէ հարցով չեմ զբաղվում: Ենթադրաբար հիմա Ավիացիայի վարչությունն է զբաղվում այդ հարցերով:

- Իսկ ո՞ր ավիաընկերությունն է այսօր թռիչքն իրականացրել, տեղյա՞կ եք:

- Այն ժամանակ Ատլանտիս ավիաընկերությունն էր, հիմա չգիտեմ: Մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել Արամ Մարությանին: 

- Տեղյա՞կ եք, թե ինքնաթիռում քանի ուղեւոր է եղել, ովքեր:

- Ենթադրաբար, ինքնաթիռը եղել է դատարկ:

50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԻնչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա Սողոմոնյան